Վարդանանց հրապարակ (Գյումրի)
40°47′07″N 43°50′30″E / 40.78528°N 43.84167°E

Վարդանանց Հրապարակ, Գյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև հրապարակ է (280 x 140 մետր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման[1]։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է[2]։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.
- Գյումրիի քաղաքապետարան, կառուցվել է 1933, արևելյան կողմ
- 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հարավային կողմ
- 19-րդ դարի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին հյուսիսային կողմ և 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը
- 1927 թվականին կառուցված հյուրանոց, արևմտյան կողմ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդանանց հրապարակ
- Վարդան Մամիկոնյանի ձիավոր արձանը
- Սուրբ Յոթ Վերք եկեղեցին
- Հոկտեմբեր կինոթատրոն
- Քաղաքապետարանի շենքը
- Շատրվաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tsypylma Darieva, Wolfgang Kaschuba, Melanie Krebs (2011). Urban Spaces After Socialism: Ethnographies of Public Places in Eurasian Cities. Frankfurt am Main: Campus. էջ 70. ISBN 9783593393841.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Արվեստը քաղաքում. Նոր արձանախումբը Գյումրու հրապարակը կդարձնի դիտարժան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
| ||||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարդանանց հրապարակ (Գյումրի) կատեգորիայում։ |