Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
Հովհաննես Շիրազի տուն-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գյումրի[1] |
Մասն է | Արգելոց «Կումայրի» |
Հասցե | Վարպետաց փողոց 101, Գյումրի, Հայաստան |
Հիմնադրվել է | 1983 |
Տնօրեն | Արա Պապանյան |
![]() | |
![]() |
Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։
Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրել են 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, շենքում հանգրվանել են երկրաշարժից անօթևան բազմաթիվ ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002 թվականների ընթացքում հատկացրել է բնակարաններ՝ ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը[2]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։
Թանգարանն ունի 6 սենյակ։ Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին։ Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք։ Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են, նկարներ և այլն։ Ներկայացված է նաև գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքի նկարը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին՝ Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցի 101 հասցեում։ Այս փողոցում է գտնվում նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.873 |