Սուրբ Հակոբ Մծբնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ Մծբնա
St-Hagop gyumri.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ2002
Գմբեթ5
Կոորդինատներ: 40°49′46.71480009999″ հս․ լ. 43°49′44.896800100001″ ավ. ե. / 40.8296430000277724° հս․. լ. 43.82913800002777549° ավ. ե. / 40.8296430000277724; 43.82913800002777549

Սուրբ Հակոբ Մծբնա, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 2002 թ.-ին Անի թաղամասում։ Եկեղեցու ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է[1]:

Եկեղեցու աշխարհագրական կոորդինատներն են. 40°49'46"N 43°49'44"E[2]:

Եկեղեցին կրում է IV դարի եկեղեցական գործիչ Սբ. Հակոբ Մծբնացի հայրապետի անունը։ Հակոբ Մծբնան դասվել է սրբերի շարքը։

Եկեղեցու շինարարական աշխատանքները ղեկավարել է Մկրտիչ Լամբարյանը։ Եկեղեցին իր շրջակայքով զբաղեցնում 2.5 հա մակերես։ Եկեղեցու ունի 2 մուտք՝ արևմտյան՝գլխավոր, և կողային՝ հարավային դուռ։

Սուրբ Հակոբ եկեղեցին օծվել է 2002 թ. օգոստոսի 29-ին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ընդարձակ աղոթասրահը անգամ գերազանցում է Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Յոթ Վերք եկեղեցուն։ Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցին ուն խաչաձև հորինվածք։ Առաջին հարկում խաչթևերն ու անկյունային չորս ավանդատներն են, իսկ երկրորդ հարկում՝ խաչթևերը միացնող անկյունային սենյակները, որոնք ծառայում են նաև որպես վերնատուն։ Երրորդ հարկում գմբեթածածկ կենտրոնական շրջանաձև աղոթասրահն է։ Եկեղեցու արտաքին չափերն են՝ 33.6x25.85 մ։ Ընդհանուր բարձրությունը գրեթե 30 մ է։ Կենտրոնական շրջանաձև տարածության տրամագիծը 18 մ է, մինչդեռ գմբեթի բացվածքի տրամագիծը ներքուստ 9 մ է։ Թմբուկի բարձրությունը 5.5 մ է։ Վեղարն ու թմբուկը 16 նիստանի են։

Թմբուկի ամեն մի նիստը ունի մեկական լուսամուտ, որոնք համապատասխանում են կենտրոնական շրջանագծի արտաքին ճակտոնավոր նիստերի քանակությանը։ Մկրտարանը գտնվում է հյուսիսային կողմում։

Եկեղեցու խորանը ձգված կողերով կիսաշրջան է, շառավիղը՝ 3 մ, խորությունը՝ 5.5 մ։ Խորանի ներսում կան սիմետրիկ զույգ որմնախորշեր։ Խորանային հաղթակամարի բարձրությունը մոտավորապես 13 մ է։ Եկեղեցին ունի 4 ավանդատուն, որից երկուսը գտնվում են արևմտյան կողմում են՝ գլխավոր մուտքի աջ և ձախ անկյուններում (4.03x4.02; 3.98x4.08), իսկ մյուս երկուսը՝ միասին գտնվում են 7.22x5.8 չափերի փոքրիկ նախասրահում և շրջապատում են ավագ խորանը (3.98x3.90; 3.92x3.93)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օժանդակ կառույցներ ու քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված հուշակոթող

Եկեղեցու հարևանությամբ 2010 թվականին դրվել է երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթող, որի քանդակագործն է Զավեն Կոշտոյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները»։ Վերցված է 2015 Օգոստոսի 2 
  2. «Սուրբ Հակոբ եկեղեցի (Գյումրի)»։ Վերցված է 2015 Օգոստոսի 2 
  3. «Գյումրու Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցի»։ Վերցված է 2015 Օգոստոսի 2