Կումայրիի բազիլիկ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կումայրի (այլ կիրառումներ)
Կումայրիի բազիլիկ եկեղեցի
քանդված տաճարի հիմքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակԽոնարհված
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբVII դար
Հիմնադրված7-րդ դար
Գմբեթ1
 Basilica Church in Kumayri Վիքիպահեստում

Կումայրիի բազիլիկ եկեղեցի, բազիլիկ եկեղեցի Հայաստանի պատմական Կումայրի քաղաքում։ Եկեղեցու կառուցումը վերագրվում VII դարին։ Եկեղեցին ունեցել է մի գմբեթ[2]։

Եկեղեցին գտնվում է «Կումայրի» տուրիստական հանգրվանի բակում։ Պահպանվել է եկեղեցու միայն հիմքը և որոշ քանդակազարդ քարեր[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հատակագիծը

Պեղումներով բացված Կումայրիի եկեղեցին (VII դարի վերջ) ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Քառակուսաձև աղոթասրահը արևելքում ավարտվում է բեմի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով, որի երկու կողմում գտնվում են ուղղանկյուն ավանդատները։ Գմբեթը բարձրացել է ընդհանուր կառուցվածքի կենտրոնում։ Հյուսիսային ճակատից բացվող միակ դուռն ունի զույգ կիսասյունիկներով շքամուտք։ Արևելյան ճակատը մշակված է սեղանաձև հատակագծով երկու «հայկական խորշով»։ Կենտրոնագմբեթ կառուցվածքներին բնորոշ համաչափություններ և գմբեթի տեղադրություն ունեցող այս եկեղեցին Հայաստանի վաղ միջնադարի նույնատիպ հուշարձանների ամենաուշ օրինակն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Վերցված է 2014 Հուլիսի 23-ին.
  3. «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները». Վերցված է 2014 Հուլիսի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։