18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցի
Jump to navigation
Jump to search
18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի և Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Եկատինոգրադի և Կուբանի թեմ և Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Քանդված |
Ճարտարապետական ոճ | Ռուսական |
Կառուցման սկիզբ | 1856 |
Գմբեթ | 2 |
Սեվերսկի գնդի եկեղեցի, ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում։ Եկեղեցին հանդիսացել է 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի զորամասային եկեղեցին։ Գտնվում էր նախկին թռչնաբուծարանի տարածքում։
Եկեղեցին կառուցվել է 1856 թ.-ին և օծվել է 1901 թ. հուլիսի 8-ին։ Սեվերսկի գնդի եկեղեցին նվիրված է եղել Աստվածամոր ծննդյանը։ Այն կուռցված է եղել կարմիր քարով և նրա աղոթասրահը կարող էր ընդունել 700 հավատացյալ։
Այս եկեղեցու օրինակով եկեղեցիներ են կառուցվել Քանաքեռում և Կարսում։ Կարսի եկեղեցին այժմ գործում է որպես մզկիթ[1]։
Եկեղեցին քանդվել կամ պայթեցվել է խորհրդային միության տարիներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գյումրու 18-րդ դրագունական Սեվերսկի գնդի եկեղեցին»։ Վերցված է 2015 Օգոստոսի 4
|
|