Մհեր Մկրտչյանի թանգարան
Մհեր Մկրտչյանի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Շ. Ռուսթավելու 30, Գյումրի, Հայաստան |
Հիմնադրվել է | 2004 |
![]() | |
![]() |
Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը կառուցվել է Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։
Թանգարանը լուսաբանում է մեծանուն արվեստագետի կյանքն ու գործը։ Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել հայ մեծ դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը։ Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով՝ թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ցուցադրվում են մեծ դերասանի բեմական հագուստներն ու իրերը, տարբեր ֆիլմերում («Նվագախմբի տղաները», «Մեր մանկության տանգոն», «Միմինո», «Ալի Բաբան և քառասուն ավազակները», «Հին օրերի երգը», «Այբոլիտ-66») օգտագործած ռեկվիզիտներ։ Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոդը՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը՝ «01-99» ֆիլմից, գալիկոնը՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմից։ Այստեղ կարելի է տեսնել մեծ դերասանի պարգևներն ու նվերները, նրա մասին պատմող լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր։ Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ։ Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ։
2007 թվականին թանգարանում տեղի է ունեցել Մհեր Մկրտչյանի թոռնուհու՝ Իռեն Տերտերյանի կողմից թանգարանին շուրջ 1500 նոր ցուցանմուշների հանձնման արարողությունը[1]։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանային աշխատանքների զարգացման ճանապարհին ստեղծվել է «Համայնապատկան թանգարաններ» զբոսաշրջիկի ուղեցույցը։ Թանգարանում անցկացվում են թեմատիկ ցերեկույթներ, զեկուցումներ, ռեֆերատների ընթերցումներ, տարբեր ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում, Ռուսթավելի 30 հասցեում։
Աշխատանքային ժամեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բաց է ամեն օր, ժամը 10:00-17:00, բացառությամբ երկուշաբթի օրվանից
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մհեր Մկրտչյանի թանգարան կատեգորիայում։ |