Այբոլիտ-66

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այբոլիտ-66
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ[1], կինոկատակերգություն, արկածային ֆիլմ և արտհաուս
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոլան Բիկով[1]
Սցենարի հեղինակՌոլան Բիկով և Vadim Korostylyov?
ԴերակատարներՕլեգ Եֆրեմով, Ռոլան Բիկով, Լիդիա Կնյազևա, Մհեր Մկրտչյան, Ալեքսեյ Սմիռնով և Q51668085?
ՕպերատորՎիկտոր Յակուշև
ԵրաժշտությունBoris Tchaikovsky?
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն93 րոպե

«Այբոլիտ-66», սովետական երաժշտական խաղարկային ֆիլմ։ Նկարահանվել է ռեժիսոր Ռոլան Բիկովի կողմից, 1966 թվականին Կորնեյ Չուկովսկու ստեղծագործության մոտիվներով։ Ֆիլմիպրեմիերան 1967 թվականի ապրիլի 19-ին էր։ Ֆիլմի առանձին էպիզոդներ նկարահանվել են վարիոկինոյի սկզբունքներով «Վարիոէկրան» համակարգում, մշակվել են գիտահետազոտական կինոլուսանկարչական ինստիտուտում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայում կապիկները հիվանդացել էին։ Այս մասին բժիշկ Այբոլիտին հայտնում է չարագործ Բարմալեյից փախած Չիչի կապիկը։ Այբոլտը և նրա օգնականներ՝ Չիչին և Ավվա շունը, շտապում են փրկել հիվանդ կապիկների։ Բայց նրանց փորձում է խանգարել Բարմալեյը իր ավազակների հետ։ Սկզբում նրանք գրավում են բժշկի նավը և ջուրն են նետում Ավվային, Չիչիին և Այբոլիտին, բայց վերջիններս լողալով հասնում են Աֆրիկա։ Աֆրիկայում ավազակները կրկին բռնում են ընկերներին և նրանց փակում են քարանձավում, Չիչին խաբված լիելով Բարմալեյի կողից, գրեթե վերջնականապես որոշել ցատկել կրակի մեջ, բայց բժիշը նրան հետ է համոզում, սակայն ավազակները խմում են բժիշկ Այբոլիտի "Ամենալավ դեղերը" և փախչում են։ Վերջում ավազակները ավազակապետ Բարմալեյի հրամանով տեղի բոլոր ծովահեններին հավաքում են գետի ափի մոտ և Այբոլիտը ընկերների հետ գերության մեջ են ընկնում Բարմալեյի հավաքած ծովահենների մոտ։ Արդյունքում բարի բժիշկը դեղերի միջոցով հաղթում է Բարմալեյին և կապիկներին բուժում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ Եֆրեմով՝ Այբոլիտ
  • Լիդիյա Կնյազեվա՝ Չիչի կապիկ
  • Եվգենի Վասիլև՝ Ավվա շուն
  • Ռոլան Բիկով՝ Բարմալեյ
  • Մհեր Մկրտչյան՝ տխուր ավազակ
  • Ալեքսեյ Սմիրնով՝ ուրախ ավազակ
  • Գուրգեն Ջանիբեկյան
  • Լեոնիդ Ենգիբարյան
  • Ֆաուստա Իվանովնա
  • Զոյա Իսաևա
  • Լյուդմիլա Կարաուշ
  • Վիտալի Կոմիսսարով
  • Գենադի Կրաշեննիկով
  • Յուրի Մարտինով
  • Ռադներ Մուրատով
  • Վլադիմիր Պիցեկ՝ ծովահեն
  • Վլադիմիր Պրոտասենկո
  • Վիկտորիա Ռադունսկայա՝ մնջախաղի մասնակից
  • Իլյա Ռուտբերգ՝ դիրիժոր
  • Գեորգիոս Սովիչ՝ միմոս
  • Վիոլետտա Խուսնուլովա
  • Սվետլանա Շվայկո
  • Իգոր Յասուլովիչ՝ սպիտակ ծաղրածու
  • Վալենտին Գրաչյով՝ կատակերգու
  • Ռուսլան Ախմետով
  • Բորիս Վեսելով
  • Լյուդմիլա Մարչենկո
  • Իվան Սավկիչ
  • Կոնստանտին Խուդյակով
  • Գենադի Յուդին
  • Վլադիմիր Եվստաֆև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենար՝ Վադիմ Կորոստիլյով, Ռոլան Բիկով
  • Երաժշտություն՝ Բորիս Չայկովսկի
  • Բեմադրություն՝ Ռոլան Բիկով
  • Գլխավոր օպերատորներ՝ Գեննադի Ցեկավիի,Վիկտոր Յակուշև
  • Նկարիչ-բեմադրող՝ Ալեքսանդր Կուզնեցով
  • Ձայնաօպերատոր՝ Յուրիի Ռաբինովիչ
  • ՍՍՀՄ-ի կինեմատոգրաֆիայի պետական սինֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Կոստյումների ձևավորող՝ Լյուդմիլա Կուսակովա
  • Տնօրեն՝ Բորիս Գոստինսկի

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարհանվել է վարիոկինոյի սկզբունքներով՝ նկարի չափսերը, տեղակայումն ու ձևաչափը փոխվում են կախված տվյալ կադրում սյուժեից։ Համարվում էր, որ վարիոկինոյի սկզբուքներով նկարահանաումը մեծացնում է հանդիսատեսի ներգրավումը ֆիլմի մեջ[2]։

Ֆիլմի ռեժիսոր, Բարմալեյի ու Հեղինակի դերակատար՝ Ռոլան Բիկովը ֆիլմի մասին ասել է․

«Այբոլիտ-66»-ը թատերական կիոնոէսթետիկայի (կինո մյուզիքլ) առաջին նկարն է։

Ֆիլմը նկարահանված է անսովոր ոճով։ Օրինակ պատկերում հատուկ կերպով չի թաքցվում նկարահանող խմբի ներկայությունը, տեսարանների բեմադրումը, դերասանների երբեն ասես պատահաբար կադրից դուրս գալը։ Քիչ չեն նաև օպերարական հետաքրքիր լուծումները՝ կադրի փոխակեպումը շեղանկյան կամ շրջանի, կանդրի փոփոխումը թատերական բեմից բնապայման նկարահանման։ Մասնավորապես օգտագործվու էին նաև անսովոր մեթոդներ, օրինակ ավազակները «շրջայցի գնալիս» երգում էին նույնիսկ ջրի տակ[3]։

Այս ֆիմի ընկալումը երեխաների համար բավականին բարդ էր, իսկ մեծահասակների համար այն շատ պարզ և պայմանական էր։ Ֆիլմը ստեղծողները բարձր գնահատման չարժանացան։ Ըստ Ելիզավետա Բիրգերի կարծիքի «Այբոլիտ-66» վերաբերում է 1960-ական թվականների սովետական արտ հաուսին[4]։

Ռոլան Ֆիկովի նկարահանած ֆիլմը վերաբերում է 1960-ական թվականներին ձնհալքի ալիքով նկարահանած սովետական |կինոմատոգրաֆիային բոլորովին նոր տրամադրություն հաղորդող գրոտեսկային և Էքզիստենցիալ ֆիլմերին, ինչպիսիք էին «Բարի գալուստ կամ Կողմնակի անձանց մուտքն արգելվում է» և «Եղջերու արքան»[5]։

Օգտվելով եզոպոսյան լեզվից և Կորնեյ Չուկովսկու սետղծագործության մոտիներով մանկական հեքիաթի ֆորմալ կարգավիճակից, հեղինակները պատկերել են երկու իդեոլոգիական սկզբերի՝ ինտելեկտուալ և մասսայական ֆիլմերի դիմակայություն։ Այս բախումը դիտարկվում է նաև Այբոլիտի և Բարմալեյի կերպարների էկրանային հակադրությամբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Айболит-66» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
  • «Айболит-66» бесплатный онлайн просмотр в «Золотой коллекции Мосфильма» на сайте «mosfilm.ru»
  • О фильме на сайте Нашфильм.ру