Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Avetik Isahakyan museum.jpg
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի[1]
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՎարպետաց փողոց, Գյումրի, ՀՀ
Հիմնադրված է1975
Կոորդինատներ: 40°47′17.81″ հս․ լ. 43°50′35.77″ ավ. ե. / 40.7882806° հս․. լ. 43.8432694° ավ. ե. / 40.7882806; 43.8432694

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած` շինարարությունն ընդհատվեց ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար[2]։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարան են այցելել բազմաթիվ հյուրեր, նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովան և շատ ուրիշներ, որոնք իրենց տպավորություններն են թողել պատվավոր այցելուների հուշամատյանում։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցում։ Այս փողոցում է գտնվում նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]