Սուրբ Յոթ Վերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Յոթ Վերք
2014 Prowincja Szirak, Giumri, Katedra Matki Bożej (02).jpg
տաճարի հարավային ճակատը
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյումրի
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակկանգուն
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1874
Կառուցման ավարտ1886
Հիմնադրված1884
Գմբեթ4

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Աստվածածնի յոթ վերքերը

Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։

Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։ Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 19-րդ դարի երկրորդ կեսին վարդապետ Կարապետ Քոթանջյանի կողմից։ 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում[2]։

Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են[3]՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Սպիտակի երկրաշարժը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում[4][5]։

Հայաստանի անկախությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։

Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։

Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին։ Վերցված է 2017 օգոստոսի 31 
  3. «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2015 Նոյեմբերի 28 
  4. «Յոթ Վերք Եկեղեցի, Գյումրի, Հայաստան»։ Վերցված է 2013 Հուլիսի 8 
  5. «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին։ Վերցված է 2013 Հուլիսի 8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]