Սուրբ Ալեքսանդրա (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Ալեքսանդրա
Gyumri 1837.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԵկատինոգրադի և Կուբանի թեմ և Շիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌուսական
Կառուցման սկիզբ1837
Գմբեթ2

Սուրբ Ալեքսանդրա, ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Ներկայումս եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Եկեղեցին հանդիսանում է Ալեքսանդրապոլ քաղաքի առաջին ռուսական եկեղեցին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1837 թ. հոկտեմբերի 4-ին, երբ քաղաքը Նիկոլայ 1-ին ցարի կնոջ անունով կոչվեց Ալեքսանդրապոլ։ Կառուցող վարպետներից հիշատակվում է միայն վարպետ Գինոսի անունը։ Եկեղեցին օծվել է 1842 թ.-ին և այն նախատեսված էր 800 հավատացյալի համար։

1918 թ.-ի մայիսի 25-ին թուրքերը գրավում են Ալեքսանդրապոլի ամրոցը։ Քահանա Մատվեյ Միրոնովը փակվում է եկեղեցում և կողպում դռներն ու լուսամուտները։ Թուրքերը չեն կարողանում եկեղեցու դռները կոտրել և քահանայի հետ միասին այրում են եկեղեցին։

Եկեղեցին վերանորոգվել է 2009 թ.-ի մայիսի 8-ին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սբ. Ալեքսանդրա եկեղեցի»։ Վերցված է 2015 Օգոստոսի 4