Դպրեվանք (Գյումրի)
Դպրեվանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Քանդված (1852 թ.) |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Առաջին հիշատակում | VII դար |
Գմբեթ | 1 |
Դպրեվանք, վանք Շիրակ գավառում։ Այն հանդիսանում է Կումայրիում կառուցված առաջին եկեղեցին, որն ըստ որոշ աղբյուրների կառուցվել է VII դարում։ Եղել է մշակույթի կենտրոն[1]։
Վանքը գտնվել է բլրի վրա՝ ներկայիս «Ալեքսանդրապոլ» ամրոցի տարածքում[2]։
Դպրեվանքում է կրթություն ստացել Անանիա Շիրակացին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակվում է VII դարում, կապված Բարսեղ Ճոնի անվան հետ, որն այդ ժամանակ եղել է Դպրեվանքի վանահայրը։ Ենթադրվում է, որ Դպրեվանքը համապատասխանում է Շիրակ գավառի Կարմիր վանքին, որի եկեղեցին խաչաձև գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է։ Դպրեվանքի պատմության նշանավոր փուլերից է եղել X դարը, երբ Բյուզանդիայում հալածված հայ վանականները այստեղ ստեղծեցին խոշոր միաբանություն[3]։
Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 935 թ.-ին՝ Աբաս Բագրատունի թագավորի ջանքերով, Բյուզանդիայից հալածված հայ հոգևորականների մասնակցությամբ[1]։
Եկեղեցին կանգուն է մնացել մինչև 1837 թ.-ը, երբ սկսվեց կառուցվել «Ալեքսանդրապոլ» ամրոցը։ Դպրեվանքն ընկավ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքի մեջ։ Զինվորական իշխանության հրամանով այն վերջնականապես քանդեցին 1852 թ.-ին և նրա փոխարեն կառուցեցին զինապահեստ[2]։
Դպրեվանքում է պահվել Աստվածածնի նշանավոր խաչը, որով բուժվել է Վրաց թագավոր Դեմետրե I-ի (1125–56) կինը, այնուհետև Ս. Խաչը տեղափոխել են Վրաստանի Վարձիա վանքը[4]։
Շինության արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրների համաձայն եկեղեցին կառուցված է եղել սև քարերից և նման է եղել Կարսի Առաքելոց եկեղեցուն։ Ոմանց կարծիքի համաձայն եկեղեցին համապատասխանում է Շիրակի գավառի կարմիր վանքին, որը խաչաձև, գմբեթավոր, չորս ավանդատներով կառուցվածք է[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ, Տիեզերական պատմություն, Ե., 2000
- Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Ե., 2001
- Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ. 1, Վնտ., 1903–05
- Ատրպետ Ս., Դպրեվանք, ՀԱ, 1913, դ 10
- Thierry N. et M., A propos de quelques monuments chrétiens du vilayet de Kars (Turquie), “Revue des études arméniennes”, t. 8, P., 1971
- Cuneo P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Գյումրիի հին ու նոր եկեղեցիները»։ Վերցված է 2014 Հուլիսի 24
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 142
- ↑ ՀՍՀ, հատոր 3, էջ 441
- ↑ «Դպրեվանք»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 24
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 441)։ ![]() |