Սուրբ Արսենի (Գյումրի)
Սուրբ Արսենի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար, մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Yerevan and Armenia diocese? |
Հոգևոր կարգավիճակ | Կիսաքանդ, վերակառուցվող |
Մասն է | Զորակայան «Կազաչի Պոստ» |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Saint Arsenije I Sremac? |
Ճարտարապետական ոճ | Ռուսական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1870-ականներ |
Հիմնադրված | 1870 |
Գմբեթ | 4 |
![]() | |
![]() | |
Սուրբ Արսենի, ռուսական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում՝ Կազաչի պոստի տարածքում։ Եկեղեցին հանդիսանում է Հայաստանի ամենամեծ ռուսական եկեղեցին։
Եկեղեցին կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը։
Սուրբ Արսենին կառուցվել է 1870-ական թվականներին և օծվել է 1910 թ.-ի հունվարի 6-ին։
Եկեղեցին ունեցել է 2 հիմնական գմբեթ, որոնցից մեկը՝ զանգակատանը կոնաձև է՝ հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ մյուսը՝ սոխուկանման։
1930-ական թվականներին երկեղեցու գմբեթները քանդել են։ Շինությունը սկսել են օգտագործել ոչ որպես հոգևոր կենտրոն, այլ օգտագործել են որպես որբերի կացարան, անասունների ախոռ, իսկ ապա կինոակումբ[2]։
2010-ական թվականներին եկեղեցին դանդաղորեն սկսել են վերանորոգել։ Եկեղեցու վերանորոգումն ընթանում է հավատացյալների և բարերարների հանգանակություն միջոցով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «153-րդ Բաքվի հետևազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին»։ Վերցված է 2015 Օգոստոսի 4
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Արսենի (Գյումրի) կատեգորիայում։ |
|
|