Սեդրակ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդրակ Առաքելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սեդրակ Առաքելյան
Ծնվել էդեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1]
ԾննդավայրՃահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 6, 1942(1942-03-06)[2][1] (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1916)[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԵղիշե Թադևոսյան[1]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԶավակներԱռաքել Առաքելյան
Սեդրակ Առաքելյան Վիքիդարանում
 Sedrak Arakelyan Վիքիպահեստում

Սեդրակ Առաքելի Առաքելյան (դեկտեմբերի 29, 1884(1884-12-29)[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 6, 1942(1942-03-06)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։

ՀՀ վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Առաքելյանի հուշատախտակը Աբովյան 32 շենքի պատին

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդրակ Առաքելյանի արվեստը ձևավորվել է Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը։ Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները։ Գյուղական պատկերներից են՝

  • «Հաց են թխում» (1914)
  • «Ցորեն են ծեծում» (1915)
  • «Գյուղական բակ» (1927)
  • «Կալը Սևանի ափին» (1928)
  • «Աղբյուրի մոտ» (էսքիզ) (1928)[4]
  • «Աղբյուրի մոտ» (1928)

Բնապատկերներ՝

  • «Առաքելոց եկեղեցին. Սևան» (1923)
  • «Գարունը Երևանում» (1926)
  • «Աշուն. Երևանի մի անկյունում» (1926)
  • «Աշունը Երևանում» 1928
  • «Սևանա վանքերը» (1925)
  • «Սևանի ձկնորսները» (1935)[5]
  • «Փշատի քաղ» (1936)[6]
  • «Անհանգիստ լիճը. Աղկալա» (1939)[7]
  • «Քարավանը լեռներում» 1920
  • «Հին Գորիս» (1940)

Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով։ Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան։ Կարմիր ճայեր», 1926, «Փշատաքաղ», 1936)։

Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների։ Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924), Նյու Յորքի (1929), Ստոկհոլմի (1930), Փարիզի (1934) ցուցահանդեսներին։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն ընդգրկել է ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, էտյուդներ ու էսքիզներ, շուրջ 170 աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և մասնավոր հավաքածուներից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 535