Գրիգոր Աղասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Աղասյան
Ծնվել էապրիլի 13, 1926(1926-04-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 16, 2009(2009-10-16) (83 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Գրիգոր Խորենի Աղասյան (ապրիլի 13, 1926(1926-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2009(2009-10-16), Երևան, Հայաստան), նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1981

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950 թվականին՝ Մոսկվայի Վասիլի Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտը: 1950-1966 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1963 թվականից՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1982 թվականից[1]: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]:

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է ազգային կոլորիտով բնանկարներ, կոմպոզիցիաներ, գրաֆիկական գործեր, օֆորտներ։

Երփնագրեր`

  • «Ճանապարհին» (1968)
  • «Հույսով, հավատով» (1973, Հայաստանի ազգային պատկերասրահ)
  • «Ընկերուհիներ» (1975)
  • «Կարմիր հրապարակը» (1978, ՀԱՊ)
  • «Մեր բակը» (1987, ՀԱՊ)
  • «Հրազդանի լիճը» (1990)
  • «Պարուհիներ» (1999)
  • «Կարոտ» (2002)

Վենետիկյան նկարաշարեր՝

  • «Երեկո» (2003)
  • «Դիմակահանդես» (2003)

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե մեդալ (1980, Մոսկվա)
  • Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի մրցանակ (2001, Երևան)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-13 
  3. «Ապրելու ենք...»
  4. Ազգային պատկերասրահում անհատական ցուցահանդեսով նշվեց Գրիգոր Աղասյանի 80-ամյակը