Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան.JPG
Ծնվել է ապրիլի 3, 1922(1922-04-03)
Ծննդավայր Թիֆլիս, Թիֆլիսի գավառ
Վախճանվել է նոյեմբերի 8, 2005(2005-11-08) (83 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություն նկարչուհի
Ժանր նատյուրմորտ
Պարգևներ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Հայր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան

Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը (ապրիլի 3, 1922(1922-04-03), Թիֆլիս, Թիֆլիսի գավառ - նոյեմբերի 8, 2005(2005-11-08), Երևան, Հայաստան), հայ գեղանկարչուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մեծանուն նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։

1935 թվականին Լավինիան ժամանել է Երևան, 1941-1944 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1951 թվականին ավարտել Մոսկվայի Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտը։

Հոգեբանական ճշմարտացի նրբերանգներով պատկերել Է իր ժամանակակիցներին, մարմնավորել Հայաստանի աշխատավոր կանանց։

Ստեղծել Է դիմանկարներ[1] («Ինքնանկար Ս. Ժիլինսկայայի հետ», 1965, «Ռեժիսոր Մ. Վարժապետյանը», 1973, «Ինքնանկար», 1979, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Զուլեյկայի դիմանկարը», 1987, «Արշակ», 2003), բնանկարներ («Ժայռեր», 1976, ՀԱՊ ), նատյուրմորտներ («Նատյուրմորտ արձանիկով», 1965, «Նատյուրմորտ», 1972, «Նատյուրմորտ Վեներայի դիմակով», 2000), խորհրդանշական պատկերներ («Հրեշտակ», 1998), որոնց բնորոշ են գույների և նրբերանգների կենսականությունը[2]։

1962 թվականին Երևանում մասնակցում է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Հայաստանի Հանրապետությունում չունի տուն-թանգարան, այդ պատճառով նրա աշխատանքների մի մասը դստեր տանն էին պահպանվում։ 2003 թ. օգոստոսին «անհայտ անձինք» մուտք գործելով Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի Երևանի Տերյան փողոցում գտնվող բնակարանը՝ գողացան Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի համաշխարհային 21 գլուխգործոցները, որը երբեք չբացահայտվեց։ Ծանր ապրումներից և իրավիճակի անկարողությունից՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը հիվանդացավ և մահկանացուն կնքեց 2005 թվականին[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիմանկարը Լ. Բաժբեուկ-Մելիքյանի գեղանկարչության մեջ» 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Նկարների գողությունը՝ օրինաչափություն»։ Վերցված է 2009 թ․ մայիսի 7 
  4. «Bazhbeuk-Melikian Lavinia»։ mamy.am։ Վերցված է 2016-06-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու հայտնի գործերից է "Ապարներ, Շորժա", որը գտնվում է Հայաստանի Ազգային Պատկերասրահում