Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
AM-2016-Ag-100dram-Bajbeuk-Melikian-b.png
Ծնվել էօգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891 կամ սեպտեմբերի 11, 1891(1891-09-11)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 20, 1966(1966-07-20)[2][1] (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ոճսիմվոլիզմ
Թեմաներfine art?
Ներշնչվել էԱնտուան Վատտո
ԱմուսինՆեկտար Բաժբեուկ-Մելիքյան
ԶավակներԼավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան Վիքիդարանում
Alexander Bazhbeuk-Melikyan Վիքիպահեստում

Ալեքսանդր Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (օգոստոսի 30 (սեպտեմբերի 11), 1891 կամ սեպտեմբերի 11, 1891(1891-09-11)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 20, 1966(1966-07-20)[2][1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1961)։ Հայտնի է որպես դիմանկարի վարպետ։

Նկարիչներ Լավինիա, Զուլեյկա և Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանների հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1891 թվականին, Թիֆլիսում, ծառայողի ընտանիքում։ Բեյբբեուկ-Մելիքովները եղել են բնիկ թիֆլիսցիներ։ 1906-1910 թթ. սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1911-1912 թթ. Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922-1929 թթ. դասավանդել է Մ. Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում, 1929-1938 թթ.՝ Թբիլիսիի գեդարվեստի ակադեմիայում։

«Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ» Հայաստանի ազգային պատկերասրահում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչական երկեր։ Վաղ շրջանի գործերին («Երեք կին», «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928 թ.) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը։ 1930-1940-ական թթ. Բաժբեուկ-Մելիքյանն ուսումնասիրել է դասական գեղանկարիչների գործերը, հրաժարվել ժամանակակից ձևերից՝ աստիճանաբար երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով՝ հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի[3]։ «Բակ Պեսկիում», «Ջրաղաց Օրթաճալայում», «Լավինիան իսպանական գլխարկով», «Մերկ Լիդան» նկարներում իշխում են վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը։ Բաժբեուկ-Մելիքյանի 1940-ական թվականներին ավելի են պայծառացել նկարչի գույները՝ հասնելով ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի՝ «Մերկ կին», «Ձեռնածու կին», «Ձեռքերը բարձրացրած Լիդան» և այլն։ 1950-ական թվականներին Բաժբեուկ-Մելիքյանի նկարների գուներանգը դարձել է նյութական ու կենսալից՝ «Ճոճ», «Աճպարարուհին», «Քրդական պար»։ Ուշագրավ են նաև նրա հայաստանյան բնանկարները՝ «Տանիքի վրա», «Զանգեզուր» և այլն։

Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929 թ., «Լավինա», 1961 թ., «Կիռա Գոզաշվիլի», 1963 թ., ) կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928 թ., «Լողորդուհիներ», 1929 թ., «Կրկեսի արտիստների խումբը», 1940 թ.), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնագրով։

Բաժբեուկ-Մելիքյանը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965 թ.)։ Գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, անհատական հավաքածուներում[4]։

Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պահվում են Վրաստանի կերպարվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում[5], անհատական հավաքածուներում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Բաժբեուկ- Մելիքյաններ. երկու սերունդ» ցուցահանդեսը` նվիրված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և նրա զավակներին՝ Լավինիային, Զուլեյկային ու Վազգենին[6]։
  • 2017 թվականին Վրաստանի ազգային թանգարանի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի չորս դահլիճում ներկայացվել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի 96 կտավ՝ նվիրված նկարչի ծննդյան 125 և մահվան 50-րդ տարելիցին։ Սա նկարչի աշխատանքների առաջին ցուցադրությունն է եղել Թբիլիսիում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Տոնիկյան, Ա, Երևան։ Ա. հ., 1968[8]:
  • Дрампян Р., Бажбеук-Меликян, М., 1970.
  • Популярная художественная энциклопедия / Под ред. Полевого В. М. М. : Советская энциклопедия, 1986.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог А-В. СПб. : Palace Edition, 1997. Т. 8. С. 36.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. LLC Helix Consulting։ «Նոր շունչ են հաղորդել հայկական գեղանկարչությանը... Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-12 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  5. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2019-02-12 
  6. «Գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը մինչ օրս թանգարան չունի»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2019-02-12 
  7. LLC Helix Consulting։ «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը՝ Թբիլիսիի ազգային պատկերասրահում»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-02-12 
  8. Տոնիկյան Ա, Հայաստանի կերպարվեստագետների միություն, Հայաստանի նկարչի տուն, eds. (1968)։ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան =: Александр Бажбеук-Меликян: Ցուցահանդեսի կատալոգ։ Երևան: Ա. հ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png