Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Հայր | Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան |
Zuleika Bazhbeuk-Melikyan Վիքիպահեստում |
Զուլեյկա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (հոկտեմբերի 16, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Գեղանկարչություն սովորել է հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի մոտ։ 1964-1965 թվականներին սովորել է Յ. Նիկոլաձեի անվան ուսումնարանում։ 1966 թվականից Թբիլիսիի նկարիչների միության անդամ է։ 2009 թվականից հաստատվել է Երևանում։
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պատկանում են հեքիաթային ռոմանտիկ «բաժբեուկյան թատրոնին»։ Չնմանակելով հոր մաներան՝ Զուլեյկան ստեղծել է ուրույն ձեռագիր։ Իր բազմաշերտ կտավները նա կառուցում է կետային մանրագույն վրձնահարվածներով։
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվա, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Լյուդվիգ թանգարանում և Բուլղարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1966 թվականից մասնակցել է համամիութենական, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների։
- Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, 1965
- Մասնակցություն ժամանակակից գեղանկարչության «Colorfest» Մինսկի առաջին միջազգային բիենալեին, 2008
- «Սիրով Թբիլիսիից. Ձեր Սերգեյ Փարաջանով» խորագրով ցուցահանդես, Արևելքի ժողովուրդների պետական թանգարան, Մոսկվա, 2014
- «Վիրահայ նկարիչներրը Սուրբ Էջմիածնում» ցուցահանդես, Կոմիտասի անվան մշակույթի պալատ, Վաղարշապատ
- «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ», Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016[1][2]
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում, Թբիլիսի, 2002
- Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2008[3]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարուսել» կտավի համար Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի, 1987
- Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի, 2001
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ
- Մայրը՝ Լիդիա Մեշկորուդնիկովա
- Քույրը՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Եղբայրը՝ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան, նկարիչ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Մամուլ - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Երևանում տեղի կունենա հայ նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի առաջին անհատական ցուցահանդեսը». newsarmenia.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016