Ուլան Բատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ուլան Բատոր
Улаанбаатар
Դրոշ Զինանշան
Mn flag ulaanbaatar.png Mn coa ulaanbaatar.png

Zaisan Tolgoi.jpg
Կոորդինատներ: 47°55′0″ հս․ լ. 106°55′0″ ավ. ե. / 47.91667° հս․. լ. 106.91667° ավ. ե. / 47.91667; 106.91667
Երկիր Մոնղոլիա Մոնղոլիա
Ենթարկում Մայրաքաղաք
Հիմնադրված է 1639 թ.
Մակերես 4704,4 կմ²
ԲԾՄ 1350 մ
Բնակչություն 1 221 000 մարդ (2012)
Խտություն 259,5 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+8
Հեռախոսային կոդ +976 (0)11
Փոստային ինդեքս 210 xxx
Փոստային ինդեքսներ 210
Ավտոմոբիլային կոդ УБ_ և УН_
Պաշտոնական կայք ulaanbaatar.mn
##Ուլան Բատոր (Մոնղոլիա)
Red pog.png

Ուլան Բատոր (մոնղ.՝ Улаанбаатар [ʊɮɑːŋ.bɑːtʰɑ̆r], — «կարմիր դյուցազն»), Մոնղոլիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Տոլա գետի (Սելենգայի ավազան) հովտում, 1300-1350 մ բարձրության վրա։ Միջազգային օդանավակայան է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1639 թվականին՝ որպես Մոնղոլիայի լամայական եկեղեցու պետի նստավայր՝ Օրգոո անունով (մոնղոլերեն բառացի՝ «պալատ», «ռազմակայան»․ այստեղից էլ մինչև 1924 թվականը եվրոպական գրականության մեջ անվանվել է Ուրգա1706 թվականից կոչվել է Իխ-Խուրեե («Մեծ վանք»), իսկ 1911 թվականից՝ Նիյելել-խուրեե («Մայրաքաղաքային վանք»)։

Այս անվանումներում խուրեե բառը թարգմանում են ոչ միայն որպես «խոշոր վանք», այլև որպես «պարիսպ, պարսպած վայր, բնակատեղ, ճամբար», այսինքն՝ այդ բառով նշում են ոչ միայն բուն վանքը, այլև նրա շուրջը գտնվող շինությունները։ 1924 թվականին Նիյսլել-խուրեևն վերանվանել է Ու․ Բ․ (մոնղոլերեն Ուլաան-բաատոր՝ «Կարմիր Դյուցազն»․ ուսլաան՝ «կարմիր», բաատոր՝ «դյուցազն»)՝ ի պատիվ Մոնղոլական ժողովրդահեղափոխական կուսակցության հիմնադիր, 1921 թվականի Մոնղոլական ժողովրդական հեղափոխության ղեկավար Գամդինի Սուխե Բատորի (1893-1923)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլան Բատորը կազմված է 4 վարչական շրջանից։ Նրա կազմի մեջ է մտնում Նալայխա քաղաք–արբանյակը։ Ինքնուրույն վարչական միավոր է (տարածությունը՝ 7,3 հզ․ կմ218-րդ դարի 2-րդ կեսից Արտաքին Մոնղոլիայի վարչական կենտրոնն էր և մանջուրական կուսակալի նստավայրը։ 1911–1915 թվականներին մոնղոլական ֆեոդոլական պետության մայրաքաղաքն էր, 1915 թվականից՝ ինքնավար Արտաքին Մոնղոլիայի գլխավոր քաղաքը։

1924 թվականին դարձել է ՄԺՀ մայրաքաղաքը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միշին ջերմաստիճանը –27 °C է, հուլիսինը՝ 18°С, տարեկան տեղումները՝ 250 մմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».