Սելենգա (ռուս.՝ Река Селенга[1] (բուրյաթերեն՝Сэлэнгэ мүрэн; մոնղ.՝ Сэлэнгэ мөрөн[2]), գետ Ռուսաստանում և Մոնղոլիայում։ Կազմավորվում է Իդեր և Մուրեն գետերի միախառնումով։ Պատկանում է Ենիսեյի ավազանին և թափվում Բայկալ լիճը։ Այդ լիճը սնուցող գետերից խոշորագույնն է և ապահովում է այնտեղ ջրի ներհոսքի մոտավորապես կեսը[3]։ Երկարությունը 1024 կմ է[4], իսկ ավազանի տարածքը՝ 447 060 կմ²[5]։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 1000 մ³/վրկ է։
Գլխավոր վտակներն են էգին Գոլը, Օրխոնը, Խիլոկը, Ուդան։ Հիմնականում հարթավայրային գետ է։ Վարարում է ամռանը և աշնանը, սառցակալում նոյեմբերից ապրիլ: Նավարկություն կա մինչև Սուխե Բատոր (ՄԺՀ)։ Սելենգայի ափին է Ուլան Ուդեն։
Գետի անվան հետ կապված կան մի քանի տեսակետներ։ Մի տարբերակում նշվում է, որ բուրյաթերենում «սել» նշանակում է լիճ, իսկ մյուս տարբերակում նշվում է, որ տունգուսերենում «sele» կամ «սելե» նշանակում է «երկաթ», իսկ սելենգա - «երկաթե»։
↑Сообщение действительного члена А. П. Орлова о бывших в 1869 году чрезмерных наводнениях в Забайкальской области // Известия Сибирского отдела Императорского русскаго географического общества. Том 1. № 1. 10 августа 1870 года. стр. 16
Старицкий А. К. Река Селенга в Забайкальской области / А. К. Старицкий // Материалы для описания русских рек. — СПб., 1913. — Т. L, вып. 2. — С. 1-119.
Ламакин В. В. Старинная рукописная карта Селенги и Гусиного озера и история вопроса о его происхождении // История геолого-географических наук. Выпуск 2 (Труды Института истории естествознания и техники, том 37). М., 1961. С. 277—289.
Экосистемы бассейна Селенги / Авторы: Гунин П. Д., Востокова Е. А., Бажа С. Н., Баясгалан Д., Дорофеюк Н. И., Дробышев Ю. И., Дугаржав Ч., Микляева И. М., Прищепа А. В., Чердонова В. А., Цэдэндаш Г., Швецов Ю. Г..— М.: Наука, 2005.— 360, [48]с.— (Биологические ресурсы и природные условия Монголии: Труды совместной Российско-Монгольской комплексной биологической экспедиции; Т. 44).— 400 экз.— ISBN 5-02-032888-X
Эколого-географический атлас-монография «Селенга — Байкал» : Труды Байкальской экспедиции. Выпуск 1 / авторский коллектив; гл. ред. Н. С. Касимов; отв. ред.: Н. Е. Кошелева, М. Ю. Лычагин, С. Р. Чалов; картогр. ред. М. К. Тарасов. — Москва : Геогр. фак. МГУ, 2019. — ISBN 978-5-9500502-4-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 270)։