Հակոբ Անանիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հակոբ Անանիկյան
Ծնվել է դեկտեմբերի 20, 1919(1919-12-20)
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ
Վախճանվել է մարտի 5, 1977(1977-03-05) (57 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություն նկարիչ
Աշակերտներ Հենրիկ Նիկոյան
Պարգևներ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Հակոբ Հարությունի Անանիկյան (դեկտեմբերի 20, 1919, Ալեքսանդրապոլ - մարտի 5, 1977, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Անանիկյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: 1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ: 1939-1941 և 1944-1966 թթ. դասավանդել է Գյումրիի նկարչական դպրոցում[1]: 1941-1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1947-1966 թթ. եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը: 1952 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտը; 1965 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է բնապատկերներ`

Դիմանկարներ՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա)։ Դասավանդել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (Լենինական)։

1978 թվականին կազմակերպվել է հետմահու ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միություն, Երևան)։

Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Հակոբ Անանիկյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]