Հենրիկ Նիկոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրիկ Նիկոյան
Ի ծնեՀենրիկ Սուրենի Նիկոյան
Ծնվել էմայիսի 17, 1936 (83 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՀակոբ Անանիկյան և Շանթ Սարգսյան

Հենրիկ Սուրենի Նիկոյան (1936, մայիսի 17, Լենինական), հայ նկարիչ-դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Նիկոյանը ծնվել է 1936 թվականին Լենինականում: Սովորել է Գյումրիի գեղարվեստի դպրոցում՝ Հակոբ Անանիկյանի և Շանթ Սարգսյանի դասարաններում։ 1962 թվականին ավարտել Է Լենինգրադի Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի գեղարվեստական ապակեգործության և խեցեգործության բաժինը։ 1963-1958 թվականներին և 1970-1973 թվականներին եղել է ԽՍՀՄ տեխնիկական գեղագիտության ԳՀԻ Հայաստանի մասնաճյուղի բաժնի վարիչ։ 1966 թվականից դասավանդում Է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, պրոֆեսոր` 1992 թվականից[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ապակու, գեղանկարչության, դիզայնի բնագավառներում ստեղծել է ուշագրավ կոմպոզիցիաներ, հաստոցաշինական դիզայնի բարձրարժեք նախագծեր։

  • «Տիեզերք» (1963, դեկորատիվ կոմպոզիցիա, բյուրեղապակի, ԺՏՆՑ, Երևան)։
  • «Փյունիկ թռչուն» (1980, գունավոր բյուրեղապակի, Գյումրիի դրամատիկական թատրոնի ճեմասրահ)

1985-1995 թվականներին մի շարք աշխատանքներ կատարված են փորձարարական եղանակով, նոր տեխնոլոգիական հնարավորություններով։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե, բրոնզե մեդալներով (1978)։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]