Եժի Կավալերովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եժի Կավալերովիչ
լեհ.՝ Jerzy Kawalerowicz
Jerzy Kawalerowicz.jpg
Ծնվել է հունվարի 19, 1922(1922-01-19)[1][2][3][4]
Ծննդավայր Գվիզդեց, Կոլոմիյայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա[1]
Մահացել է դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[5][6][2][3][7][4] (85 տարեկանում)
Մահվան վայր Վարշավա, Լեհաստան[6]
Քաղաքացիություն Flag of Poland.svg Լեհաստան
Կրթություն Կրակովի արվեստի ակադեմիա
Մասնագիտություն կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Քաղաքական կուսակցություն Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերականգնան շքանշանի ասպետ և Մեդալ մշակույթում վաստակի համար
Jerzy Kawalerowicz Վիքիպահեստում

Եժի Կավալերովիչ (լեհ.՝ Jerzy Kawalerowicz, հունվարի 19, 1922(1922-01-19)[1][2][3][4], Գվիզդեց, Կոլոմիյայի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինա[1] - դեկտեմբերի 27, 2007(2007-12-27)[5][6][2][3][7][4], Վարշավա, Լեհաստան[6]), ծագումով հայ լեհական կինոռեժիսոր, դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանի Գվոզդեց քաղաքում։ Պապերն ապրել են Լվովում և լեհական պետությանը մատուցած ծառայությունների համար արժանացել են ասպետական աստիճանի, դրանից էլ առաջացել է նրանց Կավալերով ազգանունը։ Մասնագիտական կրթությունն ստացել է Կրակովի կինոինստիտուտում (1946), ապա ուսումը շարունակել նույն քաղաքի գեղարվեստների ակադեմիայում և ավարտել այն 1948 թվականին։ Նախ աշխատել է որպես ռեժիսորի օգնական, ապա ինքը նկարահանել է ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, ցուցադրվել աշխարհի շատ երկրնոերում։ 1953-1954 թվականներին դասավանդել է Լոձ քաղաքի պետական կինոդպրոցում։ 1955 թվականին դարձել է «Կադր» կինոմիավորման գեղարվեստական ղեկավարը և ղեկավարել այն մինչև 1968 թվականը։ 1966 թվականից լեհ կինեմատոգրաֆիստների միության նախագահն է եղել։ Արժանացել է լեհական կառավարության պետական մրցանակների։ 1967 թվականին իր տիկնոջ՝ կինոդերասանուհի Լյուցինա Վինիցկայայի հետ այցելել է Հայաստան։[8]

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալերովիչին առաջին հաջողությունը բերել է «Ցելյուլոզ» (1954 թ, խորհրդային էկրաններում՝ «Կյանքի ճանապարհը») և «Փռյուգիական աստղի ներքո» (1954) դիլոգիան՝ նվիրված լեհ աշխատավորության դասակարգային ինքնագիտակցության արթնացմանն ու պայքարին։ Սուր արկածային ոճով նույն թեման է շոշափում «Ստվեր» (1956, խորհրդային էկրաններում՝ «Ո՞վ է նա») ֆիլմը։ Պատերազմի ողբերգական հետևանքների մասին է պատմում «Մեծ պատերազմի իսկական վերջը» (1957, խորհրդային էկրաններում՝ «Դա չի կարելի մոռանալ») կինոնկարը, իսկ «Գնացք» (1959), «Մայրապետ Իոհաննան ի հրեշտակաց» (1961) և «Փարավոն» (1965) ֆիլմերը հոգեբանական-փիլիսոփայական բնույթի աշխատանքներ են։[9]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кавалерович Ежи // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de
  5. 5,0 5,1 5,2 http://www.wprost.pl/ar/120446/Zmarl-Jerzy-Kawalerowicz/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120236230 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 89 
  9. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 279, 1979 թ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png