Դավիթ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Մուրադյան
David Mouradian.JPG
Ծնվել էդեկտեմբերի 12, 1951(1951-12-12) (67 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո, Հայֆիլմ, Հայաստանի գրողների միություն, ՀՀ մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
David Mouradian Վիքիպահեստում

Դավիթ Էդուարդի Մուրադյան (դեկտեմբերի 12, 1951(1951-12-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, կինոգետ։ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, 2014 թվականի հունիսի 2-ից՝ նույն ինստիտուտի ռեկտոր[1]։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թ. հունվարի 2-ին, Երևանում։ Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականից տպագրվում է։ Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1971-1973 թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-1974 թթ՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-1991 և 1997-2001 թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ Երկար տարիներ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։ 2003 թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։

Areg Elibekyan's exhibition, Yerevan, Arame (10).jpg

Մամուլում տպագրվում է 1969 թվականից։

Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։

Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։

Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։

1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։

2010 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։

Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993-ից մինչ օրս՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար։

2014 թ. հունիսի 2-ին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել են 21-ը։ Կողմ են քվեարկել 19 հոգի, մեկը եղել է դեմ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Դավիթ Մուրադյանը ռեկտորի միակ թեկնածուն էր[1]։ 2014 թ. հուլիսի 17-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ընտրության արդյունքները հաստատվել են[3]։ Նրա գրչին է պատկանում «Մազաթափ գամփռը և աշունը» ստեղծագործությունը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]