Էդուարդ Մուրադյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Էդուարդ Մուրադյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Մուրադյան
EDMuradianProfile.jpg
Ծնվել էհուլիսի 19, 1907(1907-07-19)
ԾննդավայրԽարբերդ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 5, 1979(1979-09-05) (72 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիՄորգանի խնամին, Չախ-Չախ թագավորը և Վերադարձ
Պարգևներ և մրցանակներ«Աշխատանքի վետերան» մեդալ և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Էդուարդ Մուրադի Մուրադյան (հուլիսի 19, 1907, Խարբերդ - սեպտեմբերի 5, 1979, Երևան), հայ դերասան։ ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ (1948

Բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Մուրադյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում։ 1915 թվականի հայկական ջարդերի հետևանքով ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի «Հայկազյան» ճեմարանը։ 1920-ական թվականներին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան:

1920-ական թվականների սկզբին ընդունվել է Երևանի Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ։

1925-1927 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի, 1928-1930 թվականներին` բանվորական շրջիկ, 1930-1948 թվականներին` Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է դերասանական ֆակուլտետի դեկան, գիտական խորհրդի քարտուղար։ 1948 թվականից եղել է ՀԽՍՀ Թատերական գործիչների միության անդամ[1][2]:

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերման` Շիլլերի «Ավազակներ»
  • Դոբչինսկի` Գոգոլի «Ռևիզոր»
  • Սիլվիո` Գոլդոնի «Երկու աստվածների ծառա»
  • Կլաուս` «Ձյունե թագուհի»
  • Ֆիլոստրատ` Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ»
  • Քլինթ, Թոմաս` Մոլիերի «Երևակայական հիվանդ»
  • Իվան Տուրգենիչ` Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա»
  • Ադոլֆ` Գուլակյանի «Չարիք»
  • Իշխան Լևոն` Հարությունյանի «Անահիտ»
  • Լևոն` Շիրոյանի «Արտիստը»
  • Ուսուցիչ` Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Մասիսյանց` Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Սուրեն` Շիրվանզադեի «Պատվի համար»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրել է հետևյալ ներկայացումները։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոռը՝ դերասան Արմեն Մուրադյանը, պապի մասին նկարահանել է «Անմոռանալի հանդիպումներ» վավերագրական ֆիլմը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Էդուարդ Մուրադյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-07-19 
  3. Հայ թատրոնի աստղ արտիստ Էդուարդ Մուրադյան