Կինոգիտություն

Ջորջթաունի համալսարան Վաշինգտոն
Կինոգիտություն (անգլ.՝ film studies), արվեստաբանության բնագավառ, որն ուսումնասիրում է կինոարվեստի առանձնահատկությունները, ֆիլմի հասարակական դերի, բնույթի օրինաչափությունները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգիտությունն ընդգրկում է կինոյի տեսությունն ու պատմությունը, կինոքննադատությունը որպես օժանդակ ենթաբաժին՝ ֆիլմագրությունը (ֆիլմոգրաֆիա)։ Կինոգիտությունը մշակում է ֆիլմի դրամատուրգիայի (կինոդրամատուրգիայի), ռեժիսուրայի տեսության, դերասանական ստեղծագործության, կինեմատոգրաֆիական հղացման պատկերային մեկնաբանման, կինոերաժշտության, հնչյունային կազմի հարցերը։ Նրա խնդիրներից է նաև կինոընկալման կոնկրետ սոցիոլոգիայիև հոգեբանության հետազոտությունը։
Կինոգիտությունը զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոգիտությունը զարգանում է փիլիսոփայական գիտություններին, հատկապես գեղագիտությանը սերտորեն շաղկապված։ Սոցիալիստական երկրներում կինոգիտությունն հենվում է մարքս-լենինյան գեղագիտության վրա, ղեկավարվում նրա ընդհանուր դրույթներով, ճանաչում կինոյի սեփական օրենքները։ Կինոգիտությունն օգտվում է արվեստաբանության մյուս բնագավառների, ինչպես և մի շարք այլ հասարակական գիտությունների փորձից, տվյալներից և սկզբունքներից։ Կինոգիտությունն արվեստաբանության առավել երիտասարդ ու սակավ մշակված մարզն է, որ պայմանավորված է կինոյի ծագման ու զարգացման առանձնահատկություններով։ Բուրժուական երկրներում կինոգիտության միակ ճյուղը, որին հովանավորում են ձեռնարկատերերը և պետությունը, կիրառական կինոսոցիոլոգիան է, որը, սակայն, ելնում է ռեակցիոն փիլիսոփայական ուղղությունների դիրքերից։
Հայտնի անձանց ֆիլմի ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուրժուական երկրների կինոգիտության մեջ արժեքավոր ներդրում են կատարում, այսպես կոչված, անկախ կինոգործիչները, որոնք հակադրվում են մոնոպոլիաների շահադիտական կինոքաղաքականությանը։
Կինոգործիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտասահմանյան կինոգիտության աչքի ընկնող ներկայացուցիչներից են՝
- Լ. Դելլյուկը,
- Լ. Մուսինակը,
- Ժ. Սադուլը (Ֆրանսիա),
- Ա. Մոնտեգյուն (Անգլիա),
- Զ. Լոուսոնը (ԱՄՆ),
- Զ. Կրակաուերը (Գերմանիա) և ուրիշներ։
Կինոյի պատմության և տեսության զարգացմանը մեծապես նպաստել են նաև.
- Ե. Տեպլիցը (Լեհաստան),
- Բ. Բալաժը (Հունգարիա) և ուրիշներ։
Կոմունիստական կուսակցության քաղաքականությունը կանխորոշել է ստեղծագործական որոնումների ուղղությունը խորհրդային կինոարվեստում և դրանց տեսական հիմնավորման անհրաժեշտությունը։ Կինոյի և կինոգիտությունն զարգացման համար հիմնորոշ նշանակություն են ունեցել Վ. Ի. Լենինի մտքերը կինոյի դերի, խնդիրների մասին։
Կինոռեժիսորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային կինոգիտության ասպարեզում մեծ ավանդ ունեն կինոռեժիսորներ՝
- Լ. Վ. Կուլեշովը, Զ. Վերտովը, Ս. Մ. էյզենշտեյնը, Վ. Ի. Պուդովկինը,
- Ս. Ա. Գերասիմովը, Գ. Մ. Կոզինցևը, Մ. Ի. Ռոմմը, Ա. Ի. Ցուտկևիչը և ուրիշներ։
Կինոյի ականավոր տեսաբաններից ու պատմաբաններից են՝
- Մ. Ց. Բլեյմանը, Ի. Վ.Վայսվելդը, Մ. Ս. Գինզբուրգը,
- Ս. Վ.Դրոբաշենկոն, Ա. Վ. Կարագանովը, Ռ. Ն.Ցուրենևը, Ս. Ի. Ֆրեյլիխը և ուրիշներ։
Կինոգետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդրե Բազին
- Էրիկ Ռոհմեր
- Ֆրանսուա Տրյուֆո
- Գեն Շալիտը
- Ժան Լյուկ Գոդար
- Լեոնարդ Մալտին
- Պաուլին Կաել
- Ռոբին Վուդ
- Ռոջեր Էբերտ
- Սքոթ Բուչանան
- Վալտեր Բենիամին
- Ջոնաթան Ռոզենբաում
- Լինդա Ուիլյամս
- Ռիչարդ Դիեռ
Առաջին Պետական կինոդպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի սիստեմում բացվել է աշխարհում առաջին Պետական կինոդպրոցը (հետագայում՝ Համամիութենական պետ. կինոինստիտուտ), որը դարձել է կինոյի ստեղծագործ կադրերի, այդ թվում կինոտեսաբանների պատրաստման կարևոր կենտրոն, ուր 1945 թվականին ստեղծվել է հատուկ կինոգիտական բաժին։ Բացի այս ինստիտուտներից, կինոգիտության զարգացման խոշոր կենտրոններից են ԽՍՀՄ պետ-կինոյի կինոյի տեսության և պատմության ինստիտուտը, ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության արվեստների պատմության ինստիտուտի համապատասխան բաժինը, գիտահետազոտական կինոֆոտոինստիտուտը, ԽՍՀՄ պետֆիլմաֆոնդը (Մոսկվա) և թատրոնի, երաժշտության ու կինեմատոգրաֆիայի ինստստիտուտը (Լենինգրադ)։ Կինոգիտության հարցեր են մշակվում նաև միութենական հանրապետություններում, այդ թվում Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի կինոյի մասնաճյուղում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов В. Киноведение как наука. — НИИ киноискусства, 2008. — 328 с. — ISBN 978-5-91524-001-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гильдия киноведов и кинокритиков России (ռուս.)
- Журнал «Киноведческие записки» (ռուս.)
- The Kendrick Academy
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 435)։ ![]() |