Ալլա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալլա Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 21, 1947(1947-11-21) (71 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ԿրթությունՎանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Սուրեն Հովհաննիսյան
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Ալլա Սուրենի Հովհաննիսյան (նոյեմբերի 21, 1947(1947-11-21), Ստեփանավան, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դերասանուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (2005 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլա Հովհաննիսյանը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 21-ին, Ստեփանավանում, դերասան Սուրեն Հովհաննիսյանի ընտանիքում: 1966 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 2 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Կիմ Արզումանյանի արվեստանոց, որտեղ սովորել է 2 տարի և վերադարձել Կիրովական: Ուսմանը զուգահեռ խաղացել է թատրոնում: 1971-1975 թթ. սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1973 թվականից աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի[1]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
«Ռոմեո Ջուլիետ և խավարը»
«Լոռվա ձոր»
Գաբրիել Սունդուկյան «Ամուսիններ» Հեղինե, Էլիզ
Չարլզ Դիքենս «Դավիդ Կոպերֆիլդ» Կլարա
Ալեքսանդր Շիրվանզադե «Քաոս» Անուշ
Ալեքսանդր Օստրովսկի «Անմեղ մեղավորները» Կարինկինա
Հրանտ Մաթևոսյան «Աշնան արև» Աղուն
Արտաշես Քալանթարյան «Վաճառքի ենթական չէ» Եվա
Ա. Բայանդուրյան «Աշնանային իրիկնամուտ» Բավական

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]