Սուրեն Հովհաննիսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրեն Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Սուրեն Հովհաննիսյան
Սուրեն Հովհաննիսյան.jpg
Ատիլիոյի դերը` Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
Ծնվել է 1914 մայիսի 19
Ծննդավայր Աշտարակ
Մահացել է սեպտեմբերի 19, 1986(1986-09-19) (տարիքը 72)
Մահվան վայր Վանաձոր
Ազգություն հայ
Մասնագիտություն Դերասան
Երեխա(ներ) Ալլա Հովհաննիսյան
Պարգևներ և մրցանակներ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Սուրեն Եղիազարի Հովհաննիսյան (մարտի 12, 1914, Աշտարակմայիսի 19, 1986, Վանաձոր), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932-1936 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին կից ստուդիայում։ 1938-1941 թվականներին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան, 1945-1952 թվականներին՝ Ստեփանավանի, 1952-1986 թվականներին՝ Վանաձորի թատրոնի դերասան։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
  • Մարկոս Ալիմյան՝ Շիրվանզադեի «Քաոս»
  • Բալաբեկ՝ Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ»
  • Մարգար՝ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»
  • Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
  • Պոլեժաև՝ Ռախմանինովի «Անհանգիստ ծերություն»
  • Չմուտին՝ Ա. Գալինի «Ռետրո»
  • Ատիլիո՝ Է. դե Ֆիլիպոյի «Ցիլինդր»
  • Դոն Արիաս՝ Լոպե դե Վեգայի «Սևիլիայի աստղը»
  • Գևորգ՝ Ն. Մեսրոպյանի «Կապույտ ժապավեն»
  • Մոնտանելի՝ «Բոռ», ըստ Վոյնիչի

1986 թվականին նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմում։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png