Ֆրանց Վերֆել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրանց Վերֆել
գերմ.՝ Franz Werfel
Werfel.jpg
Ծնվել է սեպտեմբերի 10, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5]
Վախճանվել է օգոստոսի 26, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[5][2][3][4] (54 տարեկանում)
Վախճանի վայր Բևերլի Հիլզ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գրող, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու գերմաներեն[1]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Austria.svg Ավստրիա
Ուշագրավ աշխատանքներ Մանր բուրժուաների մահը և Մուսա լեռան քառասուն օրը
Ամուսին Ալմա Մալեր
Համատեղ ապրող Ալմա Մալեր
Franz Werfel (signature).jpg
Ֆրանց Վերֆել Վիքիքաղվածքում
Franz Werfel Վիքիպահեստում

Ֆրանց Վերֆել (գերմաներեն՝ Franz Werfel, սեպտեմբերի 10, 1890({{padleft:1890|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4], Պրահա, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - օգոստոսի 26, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:26|2|0}})[5][2][3][4], Բևերլի Հիլզ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ավստրիացի գրող և հումանիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ունևոր հրեական ընտանիքում, սովորել է Ֆրանց Կաֆկայի և Մակս Բրոդի հետ նույն ուսումնարանում, այնուհետև՝ Լայպցիգի և Համբուրգի համալսարաններում։ 1911 - 1912 թթ. ծառայել է բանակում, բանտարկվել է՝ երկրում տիրող ռազմամոլության դեմ ելույթների համար։ Էքսպրեսիոնիզմի վիեննական ուղղության հիմնադիրներից մեկն է, մոտ էր Կրաուսին և Ռիլկեին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին կազմակերպում է պացիֆիստների ընկերություն Մարտին Բուբերի և Մաքս Շելերի հետ միասին, թեև պատերազմի բռնկումից հետո զորակոչվում է բանակ՝ 1915-1917 թթ. կռվելով արևելյան ճակատում։ 1929 թ. ամուսնանում է Ալմե Մալերի հետ։ 1938 թ. Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա (Սանարի-Սյուր-Մեր), այնուհետև՝ 1940 թ. կնոջ և գրող Հենրիխ Մաննի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ 1941 թ. դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին[6]։

Ավստրիայի հայ համայնքի ջանքերով 1998 թվականին Վիեննայի կենտրոնում կանգնեցվել է ավստրիացի գրող, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանց Վերֆելի հուշարձանը։

Ստեղծագործական ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ։ 1910-ական թթ հրատարակել է մի քանի բանաստեղծական ժողովածու, որոնք տոգորված են հումանիստական ոգով և պատերազմի դեմ ընդվզմամբ։ Սկզբնական շրջանում գրականության մեջ հարել է էքսպրեսիոնիզմի ուղղությանը, հետագայում հետզհետե անցնում է ռեալիզմի դիրքերի վրա։ 1920-1930-ական թթ. հիմնականում գրում է արձակ ստեղծագործություններ՝ վեպեր և վիպակներ, որոնցից առավել հայտնի են՝ Վերդի (Verdi, 1924), Համադասարանցիները (Der Abituriententag. Die Geschichte einer Jugendschuld, 1928), Մուսա լեռան 40 օրը (Die vierzig Tage des Musa Dagh, 1933), Բերնադետի երգը (Das Lied von Bernadette, 1941) և այլն։

Մուսա լեռան 40 օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերֆելը և նրա "Մուսա լեռան 40 օրը" վերի հերոսը Հայաստանի 1995 թ. փոստային նամականիշի վրա

«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։ Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։ Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին[7] և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Верфель Франц // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. http://www.azg.am/AM/2005091712
  7. «Հայկական հարց» հանրագիտարան, Եր., 1996, էջ 436

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]