Մաքս Շելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Մաքս Շելեր
Max Scheler
Scheler max.jpg
Ծնվել է օգոստոսի 22, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3] Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել է մայիսի 19, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:19|2|0}})[4][1][2][3] (53 տարեկանում) Ֆրանկֆուրտ, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն փիլիսոփա, մարդաբան, համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ և Արժեքաբանություն
Հաստատություն(ներ) Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Ենայի համալսարան և Կյոլնի համալսարան
Գործունեության ոլորտ ֆենոմենոլոգիա
Ալմա մատեր Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ենայի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[5]
Ազդվել է Էդմունդ Հուսերլ
Աշակերտներ Կառլոս Աստրադա
Max Scheler Վիքիպահեստում

Մաքս Շելեր (1874-1928), գերմանացի իդեալիստ փիլիսոփա, ֆենոմենոլոգիայի ներկայացուցիչ, փիլիսոփայական մարդաբանության, արժեքաբանության հիմնադիրներից։ Քյոլնի համալսարանի պրոֆեսոր (1919-1928

Շելերի հայացքները ձևավորվել են Է․Հուսեռլի ուսմունքի և կյանքի փիլիսոփայության ազդեցությամբ։ Իր ֆենոմենոլոգիական մեթոդը հակադրել է ինչպես ռացիոնալիզմին՝ նրա վերացական նախադրյալներով հանդերձ, այնպես էլ փորձը զգայություններին հանգեցնող նեղ էմպիրիզմին։ Ըստ Շելերի, եվրոպական ոգու ճգնաժամի հիմքը սկզբնական անխառն աշխարհընկալումը մտածողության ստերեոտիպերով փոխարինվելու և մարդու կողմից արժեքի զգացողության կորստի մեջ է։ Շելերը փորձել է ստեղծել ամբողջական ուսմունք իրերի հետ անմիջական կապ հաստատող և արժեքների ինտուիցիային համահնչուն աշխարհ արարող մարդու մասին («Տիեզերքում մարդու տեղի մասին», 1928)։ Նրա փիլյան կենտրոնական խնդիրը գիտելիքի և գործունեության բոլոր բնագավառներում ձևապաշտության հաղթահարումն է։ Այսպես, կանտական ձևական ապրիորիին Շելերը հակադրել է նյութական ապրիորին, որը իմացաբանական առումով իրերի էության ըմբռնման հնարավորություն է ընձեռում, իսկ բարոյագիտական աոումով դրա շնորհիվ վերացական պարտքը Փոխարինվում է մարդուն իսկական հաղորդակցում ապահովող համակրանքի զգացմունքով («Համակրանքի էությունը և ձևերը», 1923)։ Նա «սրտի կարգը» վեր է դասել բանականության տրամաբանությունից և եզակի փորձ ձեռնարկել այդ «կարգին» մաթ. խստությանը մոտեցող ճշգրտություն տալ։ Շելերի երկերն աչքի են ընկնում սուր ճգնաժամային զգացողությամբ և մտածողության ոչ ավանդական ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476 CC-BY-SA-icon-80x15.png