Սամվել Կոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամվել Կոսյան
Samvel Kosyan1.tif
Ծնվել է հունվարի 24, 1947(1947-01-24) (72 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն բանաստեղծ և դրամատուրգ
Լեզու հայերեն
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Աշխատավայր Գրական թերթ
Պարգևներ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
Սամվել Կոսյան Վիքիդարանում

Սամվել Նորայրի Կոսյան (հունվարի 24, 1947(1947-01-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ (1976 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2004 թ. աշխատում է «Գրական թերթ»-ում որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ գլխավոր խմբագիր։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Համազգային թատրոններում։

Կոսյանի սցենարներով նկարվել են մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է ինչպես նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, այնպես էլ՝ գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, անգլերեն[1][2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավի հետքը, Եր., 2004 թ.
  • Եվ պատերազմի շուրթերը թաց, Եր., 1995 թ.
  • Օրվա աստիճանները, Եր., 1989 թ.
  • Լուսաբացի թռչուն, Եր., 1984 թ.
  • Դեպի տունը երգի, Եր., 1981 թ.
  • Գույներ, Եր., 1976 թ.
  • Չկա կամք՝ չկա ճանապարհ (մենագրություն), Եր., 2000 թ.
  • Գուցե փրկվենք (պարսկերեն), Իրան, 2003 թ.
  • Գալիս եմ դեպի քեզ (պիեսներ), Եր., 2003 թ.
  • Կիսաբաց հուշեր, Եր., 2008 թ.
  • Հույսը շարունակելի (պիեսներ) 2013 թ.
  • 0.75 գրամ դատարկություն 2014 թ.

Մանկական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրիկ ասա, Եր., 2003 թ.
  • Զվարճալի այբբենարան, Եր., 1997 թ.
  • Զվարճալի թվաբանություն, Եր., 1996 թ.
  • Ուրախ թվաբանություն, Եր., 1990 թ.
  • Ծիրանը կուտ է կերել, Եր., 1986 թ.
  • Այ քեզ աշխարհ, Եր., 1980 թ.
  • Ջուրն ու կապույտ ձին, 2010 թ.
  • Ամենատխուր և ամենաուրախ գառսունոտնուկը 2015 թ.

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագապի Մկրտչյան, Երազներ Արևմուտքի և Արևելքի միջև, Եր., 2004 թ.
  • Ալեքսանդր Ռուդենկո, Իմ կինը կախարդուհի է, Եր., 1998 թ.
  • Կրասոմիրա Ստոյանովա, Վանգա կամ գուշակի անկեղծությունը, Եր., 1991 թ.
  • Վիտաուտաս Բարաուսկաս, Օրորոցային, Եր., 1983 թ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ստեփան Զորյանի անվան գրական մրցանակի 1990 թ։
  • «Գուցե փրկվենք» պիեսն Իրանի միջազգային թատերական փառատոնում արժանացել է Գրան Պրիի 2004 թ։
  • Լևոն Շանթի անվան ՀԳՄ ամենամյա մրցանակ 2009 թ։
  • ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ պատմվածաշարի անվանակարգում 2010 թ։
  • ՌԴ հայերի միության, , Գրականություն - դար 21, , մրցանակաբաշխության մրցանակ արձակի անվանակարգում 2014 թ։
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2014 թ։
  • ՀՀ թատերական գործիչների միության «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակ 2016 թ։
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ «Բառերը հենարան չեն այլևս» գրքի համար, 2017 թ.[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]