Համազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Գտնվելու վայրը Երևան, Հայաստան
Հիմնադրման ամսաթիվ 1991
Նախկին անվանումներ

Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն

Համազգային թատրոն
Կայք

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն, հիմնադրվել է 1991 թվականին, Երևանում, Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ (մինչ 1999՝ հովանավոր՝ Համազգային մշակութային միության Հայաստանի վարչություն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են՝ Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը և այլք։
2003 թվականին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ կառավարությունը որոշում ընդունեց թատրոնին տալ պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն։ 2009 թվականից թատրոնը տնօրինում է Վարդան Մկրտչյանը։
Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ (1991, ռեժիսոր՝ Ս. Սարգսյան)։ Բեմադրություններից են նաև՝ Հ. Հակոբյանի «Լեռնային կակաչներ» (1993), Սայմոնի «Շիկացած սիրեկանն անկողնում» (1994), Մոլիերի «Տարտյուֆ» (1998, երեքն էլ՝ ռեժիսոր Հ. Գասպարյան), «Մենք» (ըստ Լեռ Կամսարի, 1993, ռեժիսոր Ե. Ղազանչյան), Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» (1994), Շեքսպիրի «Լիր արքա» (1996, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Ս. Սարգսյան), Մրոժեկի «Բաց ծովում», Կ. Մանիեի «Օսկար» (երկուսն էլ՝ 1995, ռեժիսոր՝ Դ. Հակոբյան)։ Թատրոնը բեմադրում է նաև մանկական ներկայացումներ (Թումանյանի «Անբան Հուռին» և այլն)։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանը, դերասաններ Գ. Սեդրակյանը, Տ. Ներսիսյանը, Հ. Վանյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը և ուրիշներ։ Թատերախմբում են (1999) Հ. Գասպարյանը (գլխավոր ռեժիսոր 1995-ից), կոմպոզիտոր՝ ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Մ. Վարդազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Դ. Հակոբյանը (նաև ռեժիսոր), Ա. Մկրտչյանը, Աննա Էլբակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ա. Գալստյանը, Նարեկ Հայկազյանը, Զոհրակ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Լիբանանում (1994), Իրանում (1997)։

2015 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png