Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելլի Ռազմիկի Խերանյան (մայիսի 10 , 1966 (1966-05-10 ) , Երևան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2006 )
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի կինը ։
ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի հարսը։
Նելլի Խերանյանը ծնվել է 1966 թվականի մայիսի 10 -ին, Երևանում։ Հայրը երկար տարիներ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում որպես՝ օպերատոր, մայրը ուսուցչուհի է եղել։ Սովորել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում։ 1983 -1987 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի «Թատրոնի և կինոյի դերասան» ֆակուլտետում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։
1988 թվականի հունվարի 30 -ին ամուսնացել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի հետ։ Նրանք ունեն երկու դուստր. առաջնեկը՝ Անի Ներսիսյանը, ծնվել է 1989 թվականի ապրիլի 30 -ին, իսկ փոքրը՝ Մանե Ներսիսյանը, 2003 թվականի հոկտեմբերի 21 -ին։ Նելլի Խերանյանը ներկայացումներով հանդես է եկել Երևանի Կամերային թատրոնում ։ 1992 -1993 թվականներին աշխատել է Երևանի համազգային թատրոնում , 1994 -1995 թվականներին՝ Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում ։ 1996 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում , ահա այստեղ կերտել է բազմաթիվ դերեր և մինչև օրս էլ շարունակում է իր գործունեությունը Մայր թատրոնում։ Վարել է հեռուստատեսային մի շարք հաղորդումներ[1] [2] ։
Լավագույն դերերից են՝ «Ճերմակ անուրջներ» Լիլո, «Հին Աստվածներ» Սեդա, «Տրամվայ Ցանկություն» Բլանշ, «Ես մի ծառ եմ ծիրանի» Զարե, «Արշակ թագավոր» Փառանձեմ, «Հարյուր տարի անց» Մարիամ, «Ջոն Արքա» Թագուհի Էլինոր, «Ռիչարդ Երրորդ» Էլիզաբեթ թագուհի։ «Իշամեղու» Ֆլորա։
Թվական
Անվանում
Կերպար
1984
Ուիլյամ Շեքսպիր , «Համլետ»
Օֆելյա
1985
Ուիլյամ Շեքսպիր , «Ռոմեո և Ջուլիետ»
Ջուլիետ
1986
Շարլ Պերրո , «Կարմիր գլխարկ»
Կարմիր գլխարկ
1987
Գարսիա Լորկա , «Բեռնարա Ալբայի տունը»
Ադելլա
1992
Է. դե ֆիլիպո, «Սանիտայի թաղապետը»
Ջերալդինա
1992
Հայկ Հակոբյան, «Հայկական լեռներ»
Լուսինե
1994
Թենեսի Ուիլյամս , «Ապակե գազանանոց»
Լաուրա
1995
Ալեքսանդր Շիրվանզադե , «Պատվի համար»
Ռոզալիա
1995
Ուիլյամ Շեքսպիր , «Լիր արքա»
Ռեգան
1996
Լևոն Շանթ , «Ինկած բերդի իշխանուհին»
Սոֆիա իշխուհի
1997
Գաբրիել Սունդուկյան , «Կտակ»
Նունե
1997
Յակոբ Լենց, «Հաճույք որսացողները»
Մարի
1998
Ալբեր Քամյու , «Կալիգուլա»
Կաեսոնիա
1998
Մուրացան , «Ռուզան»
Ռուզան
1999
Լևոն Շանթ , «Հին աստվածներ»
Սեդա
2000
Թենեսի Ուիլիամս , «Տրամվայ ցանկություն»
Բլանշ Դյուբուա
2000
Արման Վարդանյան, «Ախացել»
Կարինե
2001
Անտոն Չեխով , «Բալի այգի»
Դունյաշա
2001
Ռոլանդ Շառոյան , «Մեր բաժին ուրախությունը»
Արուս
2005
Ալվարդ Պետրոսյան, «Ես մի ծառ եմ ծիրանի»
Զարե
2006
Ալեքսանդր Շիրվանզադե , «Պատվի համար»
Մարգարիտ
2008
Պերճ Զեյթունցյան , «Արշակ թագավոր»
Փառանձեմ
2012
Ուիլյամ Շեքսպիր , «Ջոն Արքա»
Թագուհի Էլինոր
2013
Պերճ Զեյթունցյան , «Հարյուր տարի անց»
Մարիամ
2014
Ուիլյամ Շեքսպիր «Ռիչարդ երրորդ»
Թագուհի Էլիզաբեթ
2021
Շառլոտա Ջոնս, «Իշամեղու»
Ֆլորա
2000 «Շերմուկշնիս» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Բլանշի դերակատարման համար
2000 «Արտիստ» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Բլանշի դերակատարման համար
2002 ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալ»
2006 ՀՀ Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ, «Լավագույն կին դերակատար» անվանակարգում Զարեի դերակատարման համար
2006 «Արտիստ», մրցանակ Մետաքսյա Սիմոնյանին նվիրված «Զարեի» դերակատարման համար
2006 ՀՀ վաստակավոր արտիստ
2009 Տարվա լավագույն դերասանուհի՝ Բլանշ Դյուբուայի դերակատարման համար , Լիտվա
2013 ՀՀ Ազգային Ժողովի Պատվոգիր «Մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար»
2017 Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»
2017 ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»
2017 Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Ոսկե մեդալ»
2019 A.A.D.am.«Հայաստան․Արցախ․Սփյուռք․» կազմակերպության ամենամյա մրցանակ «Հայ մշակույթում ներդրած ավանդի համար»