Բաբկեն Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբկեն Պողոսի Ներսիսյան
Ծնվել էհուլիսի 18, 1917(1917-07-18)
ԾննդավայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 14, 1986(1986-02-14) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Երեխա(ներ)Տիգրան Ներսիսյան
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Բաբկեն Պողոսի Ներսիսյան (հուլիսի 18, 1917(1917-07-18), Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1986(1986-02-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։ 17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։

Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։

1957 թվականից նկարահանվել է կինոյում[2]։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[3]։

Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն

Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցության 2018 թվականին Երևանի Աբովյան 21 հասցեում բացվել է Բաբկեն Ներսիսյանի հուշասյունը, «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը[4]։

Գրականություն Բաբկեն Ներսիսյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաբկեն Ներսիսյան։ Դերասանի կյանքն ու բեմական ստեղծագործությունը / Ս. Հարությունյան։ Խմբ.՝ Ա. Հունանյան։ ՀԹԸ, 1970
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան / Կազմ.՝ Ա. Ասլամազյան։ Գ. Սունդուկյանի անվ. ակադ. թատրոն, 1978
  • Բաբկեն Ներսիսյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Կարծիքներ, ասույթներ / Կազմ.՝ Ն. Բաղդասարյան։ Խմբ.՝ Ա. Ա. Գևորգյան։ ՀԹԸ, 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Нерсесян Бабкен Погосович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
  3. Нерсесян, Бабкен Погосович — RuData.ru
  4. ««Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի և մեր սրտում է» (Տեսանյութ)»։ www.iravunk.com։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին։ Վերցված է 2018 թ․ ապրիլի 9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]