Տիգրան Ներսիսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Տիգրան Ներսիսյան (այլ կիրառումներ)
Տիգրան Ներսիսյան
Tigran Nersisyan 1.jpg
Ծնվել էմայիսի 7, 1966(1966-05-07) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Բաբկեն Ներսիսյան
Ամուսին(ներ)Նելլի Խերանյան
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Տիգրան Բաբկենի Ներսիսյան (մայիսի 7, 1966(1966-05-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2004

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982-1986 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «թատրոնի և կինոյի դերասան» ֆակուլտետում։ 1986-1991 թվականներին աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1992-1993 թվականներին՝ Երևանի համազգային թատրոնում, 1994 թվականին` Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ 1995 թվականից աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում[1][2]։ 2016 թվականից Հայաստանի ազգային մշակութային հեռուստաընկերության մրցանակաբաշխության մասնագիտական ժյուրիի կազմում է:

Nelly & Tigran 1.jpg

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 Էվրիպիդես, Իֆիգենիան Ավլիսում Օրեսթ
1978 Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է Ջոնի
1983 Սոլոգուբ, Քնքուշ սրտից պատուհաս Ալեքսանդր
1984 Գաբրիել Սունդուկյան, Քանդած օջախ Օսեփ
1985 Ջ. Պրիստլի, Վտանգավոր շրջադարձ Ջիմ
1985 Վիլյամ Շեքսպիր, Ռոմեո և Ջուլիետ Ռոմեո
1986 Բոմարշե, Ֆիգարոյի ամուսնությունը Քեռուբին
1988 Ռազումովսկայա, Սիրելի Ելենա Սերգեևնա Վոլոդյա
1990 Պերճ Զեյթունցյան, Ոտքի, դատարանն է գալիս Սողոմոն Թեհլերյան
1992 Հ. Հակոբյան, Լեռնային կակաչներ Արամ
1993 Մ. Պանիոլ, Հացթուխին կինը Վանահայր
1994 Թ. Ուիլյամս, Ապակե գազանանոց Թոմ
1995 Ալեքսանդր Շիրվանզադե, Պատվի համար Օթարյան
1995 Վիլյամ Շեքսպիր, Լիր արքա Էդմունդ
1997 Գաբրիել Սունդուկյան, Կտակ Մամիկոն
1998 Ալբերտ Քամյու, Կալիգուլա Կալիգուլա
1998 Մուրացան, Ռուզան Ներսեհ
1999 Լևոն Շանթ, Հին Աստվածներ Աբեղա
2001 Անտոն Չեխով, Բալի այգին Յաշա
2001 Ռոլանդ Շառոյան, Մեր բաժին ուրախությունը Հ. Թումանյան
2005 Ա. Պետրոսյան, Ես մի ծառ եմ ծիրանի Վաղինակ
2006 Ֆ. Դոստոևսկի,, Ոճիր և պատիժ Ռասկոլնիկով
2008 Պերճ Զեյթունցյան, Արշակ Թագավոր Արշակ Թագավոր
2012 ՎիլյամՇեքսպիր, Ջոն Արքա Բաստարդ
2013 Պերճ Զեյթունցյան, Հարյուր տարի անց Անդրանիկ
2014 Վիլյամ Շեքսպիր, Ռիչարդ Երրորդ Ռիչարդ Երրորդ
2016 Գաբրիել Սունդուկյան, Պեպո Պեպո[3]

Դերեր հեռուստաթատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 Բյուրեղապակյա սիրտը Արքայազն
1989 Չորս հարցաքննություն Կորոլկով
1991 Ինկած բերդի իշխանուհին Ատոմ
2011 Ժենևյև- Կ. Մանյե Բլեզ

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 Խաչմերուկ
1991 Պատանդներ
1992 Արցախյան անավարտ օրագիր
1993 Վերջնագիծ
2000 Ճամփորդություն
2009 Սպանված Աղավնի
2009 Մի նայիր հայելուն
2009 Հանուն սիրո հեռուստանովել
2011 Քաղցր կյանք հեռուստանովել
2013 Քույրը հեռուստանովել
2016 Փոխնակ Մայրը հեռուստանովել

Պարգևներ,մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 «Արտիստ» մրցանակ «Հայրենասիրական դերի լավագույն կատարում» անվանակարգում, Սողոմոն Թեհլերյանի դերակատարման համար
  • 2001 Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, Հ . Թումանյանի դերակատարման համար
  • 2002 «Վահագն» մրցանակ, «Լավագույն տղամարդու դերակատար» անվանակարգում Հ . Թումանյանի դերակատարման համար
  • 2002 ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»
  • 2004 ՀՀ վաստակավոր արտիստ
  • 2008 ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, «Թատերարվեստի բնագավառում ունեցած զգալի ավանդի համար»
  • 2013 Մովսես Խորենացու մեդալ[4]
  • 2017 Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, Պեպոյի դերակատարման համար
  • 2017 Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»
  • 2017 ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալ»
  • 2017 Երևանի քաղաքապետի «Ոսկե մեդալ»
  • 2017 Լեոնիդ Ենգիբարյանի անվան «Ոսկե մեդալ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]