Զավեն Տատինցյան
Զավեն Տատինցյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1926 |
Ծննդավայր | Գորիս, Հայաստան |
Մահացել է | փետրվարի 11, 2005 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | բեմադրիչ |
Ամուսին | Օլգա Մելիք-Վրթանեսյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
Զավեն Տիգրանի Տատինցյան (սեպտեմբերի 22, 1926, Գորիս, Հայաստան - փետրվարի 11, 2005, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ, ռեժիսոր: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)։
Հայ ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Օլգա Մելիք-Վրթանեսյանի ամուսինը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զավեն Տատինցյանը ծնվել է 1926 թվականին, Գորիս քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, այնուհետև աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, եղել է ռեժիսորի ասիստենտ, 1953 թվականից՝ ռեժիսոր, 1957-1959 թվականներին և 1962-1980 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր, 1959-1962 թվականներին՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։
1952 թվականին բեմադրել է առաջին ինքնուրույն ներկայացումը՝ Ն. Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը»: Երևանի Պատանի հանդիսատեսի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, շրջանային և այլ թատրոններում բեմադրել է շուրջ 100 ներկայացումներ։ 1956 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 1979 թվականից[1]:
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ. Շաթիրյանի «Երաժշտախումբ»
- Կ. Գոցցիի «Ագռավը»
- Է. Ռոստանի «Ռոմանտիկներ»
- Յ. Օտչենաշեկի «Ռոմեոն, Ջուլիետը և խավարը»
- Հովհաննես Թումանյանի «Գիքորը»
- Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ», «Թշնամիներ»
- Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»
- Տ. Գաբբեի «Անագե մատանիներ»
- Յ. Կորչակի «Մաթիուշ առաջին թագավորը»
- Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», «Երկարագուլպա Պեպպին»
- Սաղաթել Հարությունյանի «Աղջիկը, Ծիպիլին և Տիմբական»
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1965
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (2002)
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ (2003)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրիգորյան Վ., Զավեն Տատինցյան, Երևան, 1981: