Jump to content

Սաղաթել Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաղաթել Հարությունյան
Ծնվել էմարտի 20, 1921(1921-03-20)[1][2]
ԾննդավայրԲամբակաշատ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1][2]
Վախճանվել էհունիսի 3, 2005(2005-06-03)[3] (84 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1941)[1]
ԱնդամակցությունՀԳՄ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԾիծեռնակ[1][2], Գրական թերթ[1][2], ՀԳՄ և Կենտրոնական կոմիտե
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Սաղաթել Հարությունյան Վիքիդարանում

Սաղաթել Մամիկոնի Հարությունյան (մարտի 20, 1921(1921-03-20)[1][2], Բամբակաշատ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ[1][2] - հունիսի 3, 2005(2005-06-03)[3], Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր, դրամատուրգ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղաթել Հարությունյանը ծնվել է 1921 թվականի մարտի 20-ին, Մոլլա Բայազետ (այժմ՝ ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1941 թվականին՝ Երևանի մանկավարժական ինստիտուտը (էքստեռն)։ 1939-1941 թվականներին ուսուցչություն է արել ՀԽՍՀ Աշտարակի և Հոկտեմբերյանի շրջաններում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է սովետական բանակում. եղել է սուզանավորդ, ապա՝ հրաձիգ։ 1946 թվականին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի հրահանգիչ և դասախոսական խմբի ղեկավար։ Աշխատել է Շահումյանի (այժմ մտնում է Երևան քաղաքի շրջագծի մեջ) շրջանային «Նոր կյանք» թերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։ 1956–1969 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի (նաև «Ծիծեռնակ» հանդեսի) գլխավոր խմբագիրը, 1969-1979 թվականներին՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, 1976-1994 թվականներին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1978 թվականից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար[4]։

Նրա «Միայն մարդն է ուղիղ քայլում» (1969) և «Դատավորը» (1976) պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, «Աղջիկը, Ծիպլին և Տիմբական» մանկական հեքիաթ-պիեսը 1979 թվականին բեմադրվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ «Դատավորը» («Եթե քո աչքը պարզ է») պիեսը հրատարակվել է հունգարերեն և 1984 թվականին բեմադրվել Բուդապեշտի հեռուստատեսությամբ[5]։ 2009 թվին, Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում բեմադրվել է այդ պիեսի (Դատավորը) վրա հիմնված մի անգլերեն տարբերակ If Your Eyes Are Clear... վերնագրով, Արամազդ Ստեփանյանի թարգմանություն-աշխատությամբ և բեմադրությամբ։ Այս անգլերեն տարբերակը, 2020 թվի Օգոստոսին, հրատարակվել է Armenian Playwrights Volume 1 անգլերեն լեզվով հայ թատերագիրների պիեսների ժողովածույում։

  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1968
  • ՀԳՄ Մ. Զորյանի անվան մրցանակ, 1981
  • Կարմիր աստղի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Իմ ձայնով, բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1947։
  • Չինական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1949։
  • Ապրիլ, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1952։
  • Հարյուրերորդ հիերոգլիֆը, պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Հայրենի գյուղ, պոեմ, Երևան, Հայպետհրատ, 1956։
  • Թե ինչ է շշնջում առուն, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Արբանյակը Այգեստանում, պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Ս. Հարությանյանի մի քանի գործեր), Երևան, Հայպետհրատ, 1960։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1961։
  • Տիմբո-Բումո, Տիմբա-Կում, Երևան, Հայպետհրատ, 1962։
  • Արև ու ծով, բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Կյանքը սկուտեղի վրա, Երևան, «Հայաստան», 1966։
  • Մի անմորուք Ձմեռ պապի, Երևան, «Հայաստան», 1969։
  • Իմ պատուհանը, բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան», 1971։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Ս. Հարությանյանը), Երևան, «Հայաստան», 1974։
  • Միայն մարդն է ուղիղ քայլում... Եթե քո աչքը պարզ է... Դեռ կգա մեր զրահապատը... (դրամաներ), Երևան. «Հայաստան», 1975։
  • Եթե քո աչքը պարզ է։ Բանաստեղծություններ, պիեսներ, Երևան, «Սովետական գրող», 1979։
  • Թևեր, վիպակներ, Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Վաղը դպրոց ենք գնալու, ժողովածուում գործեր ունի նաև Ս. Հարությունյանը, Երևան, «Լույս», 1982։
  • Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը, հեքիաթ-վիպակ, Երևան, «Սովետական գրող», 1985։
  • Ուկրաինային։ «Գրական թերթ», 1948, № 4:

Թարգմանություններ ռուսերենից

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գյալչեչեկ (թաթարական ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Ուկրաինական քնար։ Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Լև Կասիլ, Վաղ արշալույս, Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Ջաննի Ռոդարի, Չիպոլինոյի արկածները (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1957։
  • Միխայիլ Իսակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը) , Երևան, Հայպետհրատ, 1958։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Հայպետհրատ, 1960։
  • Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետի ճանապարհորդությունը, Երևան, Հայպետհրատ։
  • Իրժի Տրնկա, Իոսիֆ Մենզել, Գնդլիկ արջուկը կրկեսում (պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1964։
  • Իրժի Տրնկա, Իոսիֆ Մենզել, Գնդլիկ արջուկը խաղալիքների աշխարհում (հեքիաթ), Երևան, «Հայաստան», 1965։
  • Անտուան դը Սենտ-Էքզյուպերի, Փոքրիկ իշխանը, Երևան, «Հայաստան», 1967։
  • Ջաննի Ռոդարի, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, Երևան, «Հայաստան», 1969։
  • Ողջույն քեզ, Հայաստան։ Աշխարհի բանաստեղծները Սովետական Հայաստանի մասին (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել ե Ս. Հարությունյանը), Երևան, ՀԿԿ Կենտկոմի հրատ., 1970։
  • Վլադիմիր Մայակովսկի, Այս մասին, Երևան, «Հայաստան», 1971։
  • Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, «Հայաստան», 1973։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, «Սովետական գրող», 1982։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Ս. Հարությունյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983։
  • Ջաննի Ռոդարի, Չիպոլինոյի արկածները, Երևան, «Սովետական գրող», 1983։
  • Ջաննի Ռոդարի, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում, Երևան, «Արևիկ», 1990։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Սաղաթել Հարությունյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղաթել Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322