Նոր կյանք (հանդես, Լոնդոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Նոր կյանք | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1898 |
Հիմնադիր | Լևոն Բաշալյան և Արփիար Արփիարյան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գրասենյակ | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Լուծարվել է | 1902 |
«Նոր կյանք», քաղաքական-գրական հանդես։ Հրատարակվել է 1898-1902 թթ․-ին, Լոնդոնում։
Խմբագիրներ Աբգար Արփիարյան, Լևոն Բաշալյան։
Վերակազմյալ Կնչակյան կուսակցության հրատարակություն։ Իր նպատակն է համարել հայ ժողովրդի քաղաքական դաստիարակությունը եվրոպական առաջավոր գաղափարներով։ Հանգամանորեն արտացոլել է Արևմտյան Հայաստանի կյանքը 19-րդ դարի վերջին։ Հրատարակել է նյութեր 1894-1896 թթ․-ի հայկական կոտորածների, հայ քաղաքական կուսակցությունների, մասնավորապես՝ հնչակյանների մասին։
Հայկական հարցի լուծումը կապել է մեծ տերությունների աջակցության հետ։ Եվրոպական մամուլից արտատպել է հայանպաստ նյութեր, մեկնաբանել եվրոպական երկրների քաղաքականությունը Թուրքիայում։ «Նոր կյանքը» առաջ է քաշել Օսմանյան կայսրությունում ազգերի ինքնորոշման խնդիրը։
Աբգար Արփիարյանը և նրա համախոհները ձգտել են հայերին նախապատրաստել դիմագրավելու այն արհավիրքներին, որոնք անխուսափելի են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ։ Հատուկ ուշադրություն է դարձրել Օսմանյան կայսրության ոչ մուսուլման ժողովուրդների ձուլումն ու ոչնչացումը նախապատրաստող պանիսլամիզմի և պանօսմանիզմի գաղափարախոսության մերկացմանը։ Քննադատել է ցարական Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը, մասնավորապես՝ նրա անհանդուրժող վերաբերմունքը հայ ազգային շարժմանը։ «Նոր կյանք»-ը լուսաբանել է նաև Լոնդոնի հայ համայնքի կյանքը։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 359)։ |