Jump to content

Նոր կյանք (հանդես, Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)
Նոր կյանք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1898
ՀիմնադիրԼևոն Բաշալյան և Արփիար Արփիարյան
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Լուծարվել է1902

«Նոր կյանք», քաղաքական-գրական հանդես։ Հրատարակվել է 1898-1902 թթ․-ին, Լոնդոնում։

Խմբագիրներ Աբգար Արփիարյան, Լևոն Բաշալյան։

Վերակազմյալ Կնչակյան կուսակցության հրատարակություն։ Իր նպատակն է համարել հայ ժողովրդի քաղաքական դաստիարակությունը եվրոպական առաջավոր գաղափարներով։ Հանգամանորեն արտացոլել է Արևմտյան Հայաստանի կյանքը 19-րդ դարի վերջին։ Հրատարակել է նյութեր 1894-1896 թթ․-ի հայկական կոտորածների, հայ քաղաքական կուսակցությունների, մասնավորապես՝ հնչակյանների մասին։

Հայկական հարցի լուծումը կապել է մեծ տերությունների աջակցության հետ։ Եվրոպական մամուլից արտատպել է հայանպաստ նյութեր, մեկնաբանել եվրոպական երկրների քաղաքականությունը Թուրքիայում։ «Նոր կյանքը» առաջ է քաշել Օսմանյան կայսրությունում ազգերի ինքնորոշման խնդիրը։

Աբգար Արփիարյանը և նրա համախոհները ձգտել են հայերին նախապատրաստել դիմագրավելու այն արհավիրքներին, որոնք անխուսափելի են Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ։ Հատուկ ուշադրություն է դարձրել Օսմանյան կայսրության ոչ մուսուլման ժողովուրդների ձուլումն ու ոչնչացումը նախապատրաստող պանիսլամիզմի և պանօսմանիզմի գաղափարախոսության մերկացմանը։ Քննադատել է ցարական Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը, մասնավորապես՝ նրա անհանդուրժող վերաբերմունքը հայ ազգային շարժմանը։ «Նոր կյանք»-ը լուսաբանել է նաև Լոնդոնի հայ համայնքի կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 359