Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
ֆր.՝ Antoine de Saint-Exupéry[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 29, 1900(1900-06-29)[2][3][4][…]
Ծննդավայր2nd arrondissement of Lyon, Ռոն[5][6][7]
Մահացել էհուլիսի 31, 1944(1944-07-31)[8][9][4][…] (44 տարեկան)
Մահվան վայրîle de Riou, 8th arrondissement of Marseille, Մարսել[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[10]
Մայրենի լեզուֆրանսերեն[1]
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՍենտ-Լուիսի լիցեյ, Villa St. Jean International School? (1917) և Notre Dame de Mongré High School? (1915)
ԵրկերԳիշերային թռիչք (պատմվածք), Փոքրիկ իշխանը, Southern Mail?, Մարդկանց երկիրը, Նամակ պատանդին, Ռազմական օդաչու և Citadelle?
Մասնագիտությունօդաչու, վիպասան, մանկագիր, գրող, լրագրող, նկարազարդող և փիլիսոփա
ԱշխատավայրAéropostale և Paris-Soir?
ԱմուսինԿոնսուելո դը Սենտ-Էքզյուպերի[11][6]
Ծնողներհայր՝ Jean Marc de Saint-Exupéry?[12], մայր՝ Marie de Saint-Exupéry?[12]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքantoinedesaintexupery.com
Ստորագրություն
Изображение автографа
 Antoine de Saint-Exupéry Վիքիպահեստում

Անտուան Մարի Ժան-Բատիստ Ռոժե դը սենտ-Էքզյուպերի (ֆր.՝ Antoine Marie Jean-Baptiste Roger de Saint-Exupéry, հունիսի 29, 1900(1900-06-29)[2][3][4][…], 2nd arrondissement of Lyon, Ռոն[5][6][7] - հուլիսի 31, 1944(1944-07-31)[8][9][4][…], île de Riou, 8th arrondissement of Marseille, Մարսել[7]), ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու։ Առավելապես հայտնի է իր «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակով, որը թարգմանված է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Նա ասել է. «Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ երազողներ կան, որ ուզում են Երկիր իջնել...»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն, պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։

1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։

Նա կատարելագործել է իր գիտելիքները, բայց...

1921 թվականին զորակոչվում է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկվում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկվում է Բուրժա (գտնվում է Փարիզի մոտակայքում)՝ ավիացիոն 34-րդ գունդ։ 1923 թվականի հունվարին ենթարկվում է ավիավթարի. նա ստանում է գանգուղեղային վնասվածք։ Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով՝ նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Լյուֆտվաֆֆեի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Նա ասել է, որ չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Մահվան հանգամանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ նրա մահվան մանրամասները հայտնի չէին։ Եվ միայն 1998 թվականին մի ձկնորս Մարսելի մոտ՝ ծովում, գտնում է թևնոց։

Էքզյուպերիի թևնոցը, որը հայտնաբերել է մի ձկնորս Մարսելի մոտակայքում։

Դրա վրա կա մի քանի գրություն՝ «Antoine», «Consuelo» (այսպես էր նրա կնոջ անունը) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA»։ Դա այն հրատարակչության հասցեն է, որտեղ լույս էին տեսնում նրա գրքերը։ 2000 թվականի մայիսին ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարում է, որ 70-մետր խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որը, հնարավոր է, պատկանում է Սենտ-Էքզյուպերիին։ Ինքնաթիռի մնացորդները ցրված էին մեկ կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնությամբ։ Գրեթե անմիջապես Ֆրանսիայի կառավարությունը արգելում է որևէ հետազոտություն կատարել այդ տարածքում։ Թույլտվությունը ստացվում է միայն 2003 թվականի աշնանը։ Փորձագետները բարձրացնում են ինքնաթիռի բեկորները։ Նրանցից մեկը օդաչուի խցիկն էր։ Պահպանվել է ինքնաթիռի սերիական համարը՝ 2734-L։ Ըստ Ամերիկյան ռազմական արխիվների գիտնականները համեմատել են բոլոր ինքնաթիռների համարները, որոնք անհետացել են այդ ընթացքում։ Այսպիսով, պարզվել է, որ ինքնաթիռի խցիկի սերիական համարը՝ 2734-L համապատասխանում է այն ինքնաթիռին, որը ԱՄՆ օդուժում նշված էր 42-68223 համարով, այսինքն՝ օդանավը Lockheed P-38 "Lightning», նորացված F-5B- 1-LO ֆոտոհետախուզական ինքնաթիռ էր, որը վարում էր Սենտ-Էքզյուպերին։

1944 թվականի հուլիսի 31-ին Լյուֆտվաֆֆեի տեղեկագրերում այդ տարածքում խփված ինքնաթիռների մասին գրառումներ չեն գտնվում, նաև գտնված բեկորների վրա՝ կրակի ակնհայտ հետքեր չեն լինում։ Այդպիսով՝ վթարի բազմաթիվ տարբերակներ առաջադրվեցին, ինչպես օրինակ՝ տեխնիկական անսարքությունը, օդաչուի ինքնասպանությունը։ Ըստ մամուլի 2008 թ. մարտի հրապարակումների[13][14] , Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանացի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, ասել է, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Ըստ նրա հայտարարության՝ ինքը չի իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

Օդաչուին ես չեմ տեսել, ավելի ուշ իմացա, որ դա եղել է Սենտ-Էքզյուպերին

Այն մասին, որ խփված օդանավի օդաչուն Սենտ-Էքզյուպերին էր, գերմանացիներին հայտնի է դարձել, այդ օրերին ռադիոէլեկտրոնային հետախուզությունից՝ Ֆրանսիական օդակայանների բանակցությունները լսելով[13]։

Հետաքրիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ձախլիկ էր։
  • Որպես օդաչու աշխատելու տարիներին Էքզյուպերին ենթարկվել է 15 ավիավթարի։
  • Անտուան դը Սենտ-Էքզյուպերին կատարելապես տիրապետում էր խաղաքարտերով աճպարարության արվեստին։
  • Ավիացիայի բնագավառում կատարել է մի շարք հայտնագործություններ, որոնց համար հավաստագրեր է ստացել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #11923342r // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  5. 5,0 5,1 5,2 Ваксмахер М. Н. Сент-Экзюпери Антуан де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 268—269.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.fondsenligne.archives-lyon.fr/ark:/18811/jrknotsqb4p95f6c
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  8. 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  9. 9,0 9,1 9,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  10. RKDartists (նիդերլ.)
  11. http://www.antoinedesaintexupery.com/consuelo-son-epouse-1901-1979
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Pas L. v. Genealogics — 2003.
  13. 13,0 13,1 Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռը խփել է գերմանական օդաչուն, vesti.ru. մարտի 15, 2008 թ.
  14. «Հին առեղծվածի հասարակ բացահայտում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են