Jump to content

Օլգա Մելիք-Վրթանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Մելիք-Վրթանեսյան
Ծնվել էսեպտեմբերի 19, 1928(1928-09-19)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 17, 1998(1998-04-17) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և գրող
ԱմուսինԶավեն Տատինցյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Օլգա Գարեգինի Մելիք-Վրթանեսյան (սեպտեմբերի 19, 1928(1928-09-19), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 1998(1998-04-17), Երևան, Հայաստան), հայ ռեժիսոր, սցենարիստ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977 թ.):

Հայ բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Զավեն Տատինցյանի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Մելիք-Վրթանեսյանը ծնվել է 1926 թվականին Վաղարշապատում։ 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1950-1980 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1956 թվականից եղել է հայկական հեռուստաստուդիայի ռեժիսոր, 1957-1973 թվականներին՝ մանկական, 1973-1978 թվականներին՝ դրամատիկական հաղորդումների խմբագրությունների գլխավոր ռեժիսոր[1][2][3]։

Օլգա Մելիք-Վրթանեսյանի անվանական աստղը Նվիրյալների արահետում

Մահացել է Երևանում 1998 թվականին։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը[4]։

Բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գաբբեի «Անագե մատանիներ» (1970)
  • Այթմատովի «Բարդի իմ, կանաչ գլխաշորով» (1973)
  • Սովաժոնի «Չաո» (1974)
  • Խուգաևի «Անդրոն ու Սանդրոն» (1979)
  • Դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» (1980)
  • Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը»[5]
  • Մուշեղ Գալշոյանի «Մամփրե արքա» (1986)
    • «Կանչը»
    • «Ծովասարի Օհանը»
    • «Մենավոր ծառը» եռերգությունը (1987)
  • «Խաչատուր Աբովյան» (ֆիլմ, 1955)
  • «Սովետահայ ռեժիսուրայի կազմավորման պատմությունից» (1966)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Ольга Мелик-Вртанесян (Olga Melik-Vrtanesyan) - биография - советские сценаристы - Кино-Театр.РУ». www.kino-teatr.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «Zarkfoundation - Օլգա Մելիք-Վրթանեսյան». zarkfoundation.com.
  4. «The memorial of Meliq-Vrtanesyan Olga (Օլգա Մելիք-Վրթանեսյան Գարեգինի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Թատրոնը եղավ ու մնաց նրա առաջին ու ամենամեծ սերը». www.irates.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.