Էլենի օրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Էլենի օրագիրը», հայկական պատանեկան, դրամատիկ հեռուստասերիալ[1]։ Հեռարձակվել է Շանթ Պրեմիում հեռուստաալիքով։ Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել է 2019 թվականի օգոստոսի 1-ին։

Էլենի օրագիրը
Տեսակհեռուստասերիալ
Ժանրերիտասարդական դրամա[2]
ՍցենարիստԱնի Մաղաքյան
ՌեժիսորՄհեր Խաչատրյան
Կատարող պրոդյուսերՀունան Սողոյան
Գլխավոր դերերումԻննա Խոջամիրյան
Էդգար Իգիթյան
Մարինկա Խաչատրյան
Սիսիան Սեփանյան
Սկզբի երաժշտությունՆարե Գևորգյան - Իմ արև
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ2
Սերիաների քանակ421
Ստեղծում
Վայր(եր)Երևան, Հայաստան
Գործողության վայրԵրևան, Հայաստան
Տևողություն1:03:20 րոպե
Արտադրող ընկերություն(ներ)Շանթ ՀԸ
Հեռարձակում
ՀեռուստաընկերությունՇանթ ՀԸ
Պատկերի ձևաչափ1080p
Առաջին ցուցադրման երկիրՀայաստան
Սկզբնական եթերսեպտեմբերի 18, 2017օգոստոսի 1, 2019
Կարգավիճակավարտված

Սերիաների հիմնական մասը նկարահանվել է Երևանում։

Սերիալը ցուցադրվել է նաև Շանթ հեռուստաընկերության եթերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի սյուժեն զարգանում է չորս երիտասարդների՝ Էլենի, Մաքսի, Լևոնի և Սառայի շուրջ։ Նրանք սովորում են միևնույն դպրոցում, սակայն Էլենը և Լևոնը նորեկներ են։ Նոր միջավայրում նրանց սպասվում են բազմաթիվ փորձություններ։ Լևոնը և Մաքսը թշնամանում են հենց առաջին հանդիպումից՝ առանց իմանալու, որ ճակատագիրն իրենց համար պահած անակնկալներ ունի։

Սառան և Մաքսը վաղուց են սիրում իրար, բայց արդյո՞ք այդ սերն այն է, ինչին երիտասարդները երկար ժամանակ հավատացել են, թե՞ նրանց կյանքում Էլենի հայտնվելը ամեն ինչ կփոխի։

Չորս հերոսների կյանքի և սիրո պատմության հետ զուգահեռ զարգանում են նաև այլ աշակերտների՝ Լիզայի, Մարիամի, Ռոբի և մյուսների սյուժետային գծերը՝ իրենց ընտանեկան և անձնական խնդիրներով։ Գաղտնիքներ, որոնք հնարավոր չի լինի այլևս թաքցնել, սեր, որը կփոխի սերիալի բոլոր հերոսների ճակատագրերը[3]։

2-րդ եթերաշրջան

Հերոսների ուսանողական կյանքն է։ Հերոսներն ավելի հասուն և կայացած են դարձել։ Կյանքի նոր փուլում, նոր կարգավիճակում յուրաքանչյուրն ունի իր անհատական դրաման[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար Եթերաշրջան Նկարագրություն
Իննա Խոջամիրյան Էլեն Մաթևոսյան 1-2 12-րդ դասարանի նորեկ աշակերտուհին։ Լևոնի և Մարիամի մոտիկ ընկերուհին։ Էլենի ծնողների մահից հետո Արտո Մաքսիմիչը Էլենին խնամակալության տակ է վերցնում և ապրում Արտո Մաքսիմիչի տանը, սիրահարվում է Մաքսին։
Էդգար Իգիթյան Մաքս Տեր-Գրիգորյան 1-2 12-րդ դասարանի գլխավորն ու առաջնորդը։ Ռոբի ընկերը։ Սկզբում ընկերություն էր անում Սառայի հետ, Էլենի հայտնվելուց հետո, Ռոբի հետ գրազ է կռվում, որ սիրահարվի Էլենին և սիրահարվում է Էլենին։
Մարինկա Խաչատրյան Սառա Մակարյան 1-2 12-րդ դասարանի թիթիզ աշակերուհին։ Ջենիի մոտիկ ընկերուհին։ Սկզբում ընկերություն էր անում Մաքսի հետ, Լևոնի հայտնվելուց հետո սիրահարվում է Լևոնին։
Սիսիան Սեփանյան Լևոն Տեր-Գրիգորյան 1-2 12-րդ դասարանի նորեկ աշակերտը։ Էլենի և Զորիի մոտիկ ընկերը։ Արտո Մաքսիմիչի եղբոր որդին, Լևոնի հոր մահից հետո իր ծնողական պարտականությունները կատարում է` Լևոնի պապիկը։ Սիրահարվում է Սառային։
Դավիթ Հակոբյան Գուրգեն 1-2 Լևոնի պապիկը։ Արտոյի և Վահանի հայրը։ Լևոնի, Մաքսի և Դավիթի պապիկը։
Նելլի Խերանյան Մարի Արսենովնա 1-2 Դպրոցի տնօրենը։ Լիզայի մայրը։ Բաժանված է նրա ամուսնուց և ապրում է իր աղջկա հետ։ Շփվում է Արտո Մաքսիմիչի հետ։
Հովակ Գալոյան Արտո Տեր-Գրիգորյան 1-2 Մաքսի և Դավիթի հայրը։ Գուրգենի տղան։ Լևոնի հորեղբայրը։ Ամուսնացած է, կնոջը հիշողությունը կորցնելուց հետո, Մաքսից թաքուն շփվում է Մարի Արսենովնայի հետ։
Մարիամ Ադամյան Լիզա 1-2 12-րդ դասարանի ազատամիտ աշակերտուհին։ Մարի Արսենովնայի աղջիկը։ Իզայի մոտիկ ընկերուհին։ Սիրահարվում է Արամին հետագայում Դավիթին։
Դավիթ Աղաջանյան Արամ 1 Արամին դպրոց է բերում վրեճը։ Նա իր մեջ ունի խորը թաղած վրեժ, որն առաջնորդում է իրեն։ Իր քրոջ հետ 2 տարի առաջ դեպք է պատահել, որպեսզի իմանա, թե ինչ է եղել, ովքեր են մեղավորները, ընդունվում է դպրոց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, որպեսզի լուծի իր քրոջ վրեժը։ Առաջին հայացքից սիրահարվում է անգլերենի ուսուցչուհի` Սոնային։
Մերի Երեմյան Սոնա 1 Անգլերենի ուսուցչուհին։ Ամուսնացած է և բազմաթիվ դժվարություններ ունի անձնական կյանքում։ Սիրահարվում է ֆիզկուլտուրայի ուսուցիչ ` Արամին։
Պողոս Գույումջյան Ռոբ 1-2 12-րդ դասարանի ամենաչար աշակերտը։ Մաքսի մոտիկ ընկերը։ Սիրահարված է Սառային հետագայում Իզային։
Հասմիկ Խոջյան Մարիամ 1-2 12-րդ դասարանի ամենախելացի աշակերտուհին։ Էլենի մոտիկ ընկերուհին։ Սիրահարված է Զորիին։
Լիդիա Օռլովա Ջենի 1 12-րդ դասարանի աշակերտուհին։ Սառայի մոտիկ ընկերուհին։ Ընկերություն է անում Զորիի հետ հետագայում Սաշի հետ։
Սյուզան Պապյան Անետ 1 Սառայի մայրը։
Տաթևեր Խանջյան Գայանե Գրիգորյան 1-2 12-րդ դասարանի դասղեկը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին։
Ջիվան Սարգսյան Մարատ 1 Արամի ու Մանեի հայրը։
Արտակ Այվազյան Արթուր 1 Ռոբի հայրը։ Արտոյի և Վահանի ընկերը, իրար հետ միասին են աշխատել։ ինչ-ինչ պատճառներով գամված է սայլակին։
Տաթևիկ Ղարիբյան Աննա 1 Ռոբի մայրը։
Լուսինե Գրիգորյան Սյուզի 1-2 Դպրոցի գործավարուհին։
Լիզա Ենգիբարյան Լիլի 1 Արտոյի կինը, Մաքսի և Դավիթի մայրը։ Տարիներ առաջ կորցրել է հիշողությունը։
Տաթև Սահակյան Տոմա 1 Լիլիի օգնականը, բուժքույր։
Գևորգ Չուլյան Մկո 1-2 Հացի գործարանի տնօրենի օգնականը։ Մոտիկ է Ռոզիկի հետ։ Սիրահարվում է Վիկային։
Նարեկ Մարտիրոսյան Էդո 1 Հացի գործարանում աշխատող։
Մուրադ Նադիրյան Դավիթ 1-2 Մաքսի եղբայրը։ Մեղադրում են նրան` Մանեի հետ կատարվածի մեջ։ Ունի առողջական խնդիրներ։ Սիրահարվում է Լիզային։
Սոնա Վարդանյան Մանե 1 Արամի քույրը։ 2 տարի առաջ իր հետ վատ դեպք է պատահել։
Աստղիկ Մարկոսյան Սվետ 1 Էլենի նախկին հարևանուհին, Վահագի հարևանուհին։
Ազատ Գասպարյան Կարապետ (Կարո) 1 Էլենի հայրը։
Կարեն Հովհաննիսյան Աշոտ 1 Սոնայի ամուսինը։
Գոռ Արամյան Հայկ 1 Հայկի եղբայրը, Դավիթի ընկերը, հոգեբան։
Վարդան Խաչատրյան Մարգարյան 1-2 Քննիչ։
Մանվել Խաչատրյան Թորոս 1 Արամի ընկերը։
Արթուր Սայադյան Կարեն 1 Թորոսի ընկերը։
Լանա Ասատրյան 1 Արտո Մաքսիմիչի գործավարուհին։
Արթուր Եղինյան 1 Արտո Մաքսիմիչի օգնականը։
Սամվել Հովհաննիսյան Արշակ 1 Արտոյի ընկերը, Լիլիի բժիշկը։
Անի Միքայելյան Ռոզիկ 1 Հացթուխ։ հացի գործարանում աշխատող։ Մոտիկ է Մկոյի հետ։
Մարիաննա Մխիթարյան Էմմա 1 Լևոնի մայրը։ Ինչ-ինչ պատճառներով թողել է Լևոնին ու գնացել և ամուսնացել ուրիշի հետ

։ Ունի առողջական խնդիրներ։

Էրվին Ամիրյան Սուրեն 1 Սառայի հայրը։ Հացի գործարանի տնօրենը։
Օլյա Հակոբյան Վիկա 1-2 Սուրենի քույրը։ Սառայի հորաքույրը։ Անետի մեկնելուց հետո ծնողական պարտականություններն է կատարում։ Աշխատում է հացի գործարանում։ Սիրահարվում է Մկոյին։
Հայկ Աթաբեկյան Արեգ 1 Մարիամի բեմադրած ներկայացմած մեջ խաղացող տղան, ուսանող։
Միկա Ղափլանյան Զորի 1-2 12-րդ դասարանի աշակերտը։ Իզակի եղբայրը։ Լևոնի մոտիկ ընկերը։ Ընկերություն է անում Ջենիի հետ հետագայում Մարիամի հետ։
Լիա Զախարյան Իզա 1-2 12-րդ դասարանի աշակերտուհին։ Զորիի քույրը։ Իզայի մոտիկ ընկերուհին։ Սիրահարվում է Մաքսին հետագայում Ռոբին։
Հարություն Կրիկյան Տիգրան 1 Էմմայի տղան։
Արմեն Գրիգորյան Արման 1 Մանեի դասարանցին։ Հայկոյի եղբայրը։
Կարո Հովհաննիսյան Սաշ 1 Արտո Մաքսիմիչի ընկերոջ տղան։ Մաքսի ընկերը։ Սիրահարված է Էլենին հետագայում Ջենիին։
Տիգրան Դավթյան Վահագ 1 Լիզայի հայրը։ Բաժանված է Մարի Արսենովնայից։
Անդրանիկ Ուդումյան Կարեն 1 12-րդ դասարանի զուգահեռ աշակերտը։ Սիրահարված է Մարիամին։
Սարգիս Աղամալյան Վլադ 1 Էլենի հոր ընկերը։
Գագիկ Մադոյան Վարդան Բեգլարյան 2 Արսենի և Անիի հայրը։
Տաթև Սարգսյան Եվա 2 Վարդանի կինը։
Վարուժան Մարգարյան Արսեն 2 Մաքսի ընկերը։ Անիի եղբայրը։ Սիրահարված է Էլենին հետագայում Ինեսային։
Անելյա Գուբրյան Անի 2 Արսենի քույրը։ Ունի առողջակսն խնդիրներ։ Սիրահարված է Մաքսին։
Դավիթ Հակոբյան Ավետ Ահարոնյան 2 Համալսարանի դասախոս։ Շուշանի ամուսինը։
Ժաննա Վելիցյան Աննա 2 Համալսարանի ուսանողուհի։ Անուշիկի ընկերուհին։ Մոտիկ է Սեդայի հետ։ Սիրահարված է Ավետին հետագայում Կարենին։
Իրինա Այվազյան Անուշիկ 2 Լևոնի ու Զորի հետ նույն կուրսում սովորող ուսանողուհի։ Աննայի ընկերուհին։ Սիրահարված է Լևոնին հետագայում Միկային։
Էդգար Քոչարյան Կարեն Մարգարյան 2 Համալսարանի դասախոս։ Սիրահարվում է Աննային։
Լուսինե Հարությունյան Սեդա 2 Համալսարանի գործավարուհին։ Մոտիկ է Աննայի հետ։
Գրիգոր Բաղդասարյան Վահագ 2 Համալսարանի դեկանը։ Միկայի քեռին։
Մարինե Մխիթարյան Մարգարիտա (Մարգո) Ստեփանյան 2 Համալասարանի դասախոս։
Մայդա Բոշկեզենյան Մանան 2 Վարդանի տան աշխատողը։
Բեն Ավետիսյան Միկա 2 Համալսարանի կոնֆլիկտային ուսանողը։ Սիրահարված է Սառային հետագայում Անուշիկին։
Լևոն Հակոբյան Գուգո 2 Միկայի ընկերը։ Համալսարանի ուսանող։
Նարեկ Մկրտչյան Ստյոպ 2 Միկայի ընկերը։ Համալսարանի ուսանող։
Դավիթ Հարությունյան 2 Վարդանի աշխատողը։
2 Վարդանի աշխատողը։
Էմմա Սապունջյան Ինեսա 2 Սառայի մորաքրոջ աղջիկը։ Սիրահարված է Արսենին։
Հովիկ Գյուլումյան Հայկ 2 Եվայի տղան։
Տիգրան Ալթունյան Գրիգ 2 Համալսարանի նոր ուսանողը։ Սիրահարված է Անուշիկին։
Նելի Մելիքյան Արմինե 2 Միկայի մայրը, բժշկուհի։
Աելիտա Գևորգյան Շուշան 2 Ավետի կինը։
Արմեն Պապյան Տիգրան 2 Անուշիկի հայրը, բժիշկ
Թինա Գավալյան Մարթա 2 Անուշիկի մայրը, բժշկուհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Օտարը" Հեռուստասերիալի Աշխատակազմն Ներկայացրել Է Նոր "Էլենի Օրագիրը" Հեռուստասերիալը». exklusivelife.com. 2017 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  2. Hovhannisyan, Amalya (2017 թ․ օգոստոսի 24). «"Էլենի օրագիրը". երիտասարդական նոր հեռուստասերիալ` հայտնի դերասանների մասնակցությամբ». life.tert.am. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին.
  3. «Էլենի Օրագիրը հեռուստասերիալի մասին նյութը, հեռարձակող հեռուստաընկերության կայքում».
  4. «Էլենի օրագիրը Bavnews․am». Bavnews․am. Վերցված է 2022 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական կայքէջ