Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տրամվայ «Ցանկություն»
A Streetcar Named Desire
Vivien Leigh in Streetcar Named Desire trailer 2.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4]
ՀիմքA Streetcar Named Desire?
Թվական1951
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլիա Կազան[2][5][3][6][4]
ՊրոդյուսերCharles K. Feldman?
Սցենարի հեղինակԹենեսի Ուիլյամս և Oscar Saul?
ԴերակատարներՎիվիեն Լի[2][5][7][6][4], Մառլոն Բրանդո[2][5][7][6][4], Kim Hunter?[2][5][7][6][4], Կարլ Մոլդեն[2][7][6][4], Nick Dennis?[7][4], Richard Garrick?[7][4], Ռուդի Բոնդ[7][4], Charles Wagenheim?[8], Peg Hillias?, Wright King?, Միկի Քան և Marietta Canty?
ՕպերատորHarry Stradling?
ԵրաժշտությունAlex North?
ՄոնտաժDavid Weisbart?
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն120 րոպե
A Streetcar Named Desire (1951 film) Վիքիպահեստում

Տրամվայ «Ցանկություն» (անգլ.՝ A Streetcar Named Desire, բառացի թարգմանությունը՝ «Տրամվայրը, որ կոչվում էր «Ցանկություն»[9]), 1951 թվականի դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Էլիա Կազանը դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարում են Վիվիեն Լին ու Մառլոն Բրանդոն։

Կինոյի ժամանակակից պատմաբանները «Տրամվայ «Ցանկություն» ֆիլմը ճանաչել են դասական, և այն պարբերաբար ներառվում է պատմության լավագույն կինոնկարների ցանկերում, այդ թվում՝ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր և IMDB, որտեղ ֆիլմն ընդգրկվել է լավագույն 250 կինոնկարների շարքում[10]։ Ամերիկյան կինոակադեմիան Կազանի ֆիլմը ներկայացրել է «Օսկարի» տասներկու անվանակարգերում, որոնցից չորսում այն հաղթել է։

Բլանշ Դյուբուայի դերը, ինչպես հետագայում խոստովանել է Վիվիեն Լին[11], նրան տարել է խենթության և երկբևեռ աֆեկտիվ սուր խանգարման, որն անուղղակիորեն նպաստել է 53 տարեկանում նրա կյանքից հեռանալուն։ 1995 թվականին նկարահանվել է ֆիլմի ռեմեյքը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշ Դյուբուան (Վիվիեն Լի), որը թառամող, բայց դեռևս հմայիչ նախկին ուսուցչուհի է (դասավանդել է անգլերեն), ժամանում է Նոր Օռլեան՝ քրոջ՝ Ստելլայի (Քիմ Հանթեր) մոտ, որն ամուսնու՝ Սթենլի Կովալսկու հետ ապրում է արդյունաբերական աղքատ թաղամասում։ Բլանշը մնացել է առանց աշխատանքի ու առանց գոյության միջոցների։

Չնայած Ստելլան, որը երեխայի է սպասում, ուրախ է Բլանշի գալու համար, բայց դժգոհ է նրանից, թե ինչպես է նրան վերաբերվում Սթենլին՝ նախ լարված, իսկ հետագայում՝ նաև թշնամական։ Սթենլին ու Բլանշը միմյանց հակադրություններ են. Սթենլին պարզամիտ, անկիրթ ու առնական, անխոնջ աշխատավոր է, Բլանշը՝ զգացմունքային, սենտիմենտալ ու վիրավորանքներին սուր կերպով արձագանքող հարավային գեղեցկուհի։

Դաստիարակված լինելով կրթված ընտանիքում՝ Բլանշը ձգտում է իրեն շրջապատել գեղեցկության նմանակներով ու շքեղության խղճուկ նմանակեղծումներով և սուր կոնֆլիկտի մեջ է ընկնում Սթենլիի հետ, որը պարզ հետաքրքրություններով սովորական բանվոր է ու չի հասկանում Բլանշի «քաղաքակիրթ» վարվելաձևը, նրա երազանքները, որ Սթենլիին թվում են կեղծիք, խորամանկ ձևականություն ու երեսպաշտություն և զայրացնում են նրան։

Սթենլին դեպքից դեպք ծեծում է հղի կնոջը, որը փախչում է հարևանների մոտ, բայց միշտ վերադառնում է սիրելի ամուսնու մոտ։

Պոկերի հերթական խաղի ժամանակ Բլանշը ծանոթանում է Սթենլիի մոտ ընկերոջ՝ Հարոլդ «Միտչ» Միտչելի (Կարլ Մոլդեն) հետ։ Ցնցված Բլանշի գեղեցկությունից ու պարզությունից՝ Միտչն սկսում է սիրահետել նրան։ Ժամադրության ընթացքում Բլանշը նրան պատմում է, որ ինքը նախկինում ամուսնացած է եղել, և այդ ամուսնությունը սպի է թողել իր սրտում, որովհետև ամուսինը հանկարծակի ինքնասպան է եղել։

Բոլորն սպասում են Միտչի ու Բլանշի հարսանիքին, սակայն դրան խանգարում է Սթենլին։ Նա պարզում է, որ իրանակում Բլանշը հեռացվել է աշխատանքից 17-ամյա աշակերտի հետ բուռն սիրավեպի պատճառով, իսկ իր հայրենի քաղաքում նրան լուրջ չեն ընդունում տարբեր տղամարդկանց հետ մշտապես կարճատև սիրային կապեր ունենալու պատճառով։ Սթենլին այդ մասին պատմում է և՛ կնոջը, և՛ Միտչին, որը դրանից հետո, ըստ իր խոսքերի, «չի պատրաստվում ցատկել շնաձկներով լի ակվարիումը»։

Սթենլին Ստելլային տանում է ծննդատուն և վերադառնում Բլանշի մոտ, որն սկսում է աստիճանաբար խելագարվել։ Նա հայտարարում է, թե հեռագիր է ստացել իր վաղեմի երկրպագուից և պատրաստվում է մեկնել նավարկության դեպի Անտիլյան կղզիներ։

Երեխայի ծննդից կարճ ժամանակ անց Սթենլին կազմակերպում է Բլանշի տեղավորումը հոգեբուժարանում։ Բլանշին նախ թվում է, թե իր հետևից եկել է իր հարուստ երկրպագուն, բայց ավելի ուշ հասկանում է, որ ելք այլև չկա։ Նա հանձնվում է, և բժիշկները տանում են նրան։

Ֆիլմի եզրափակիչ տեսարանում Ստելլան, որը բարոյալքված է քրոջ ողբերգական ճակատագրի պատճառով, գոռում է, որ այլևս երբեք չի վերադառնա Սթենլիի մոտ։ Նա վերցնում է երեխային ու աստիճաններով վազում հարևանների մոտ։ Կադրից դուրս լսվում է նրան կանչող Սթենլիի ձայնը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մշակման վաղ փուլում Ուիլյամ Ուայլերը հետաքրքրություն է ցուցաբերել Թենեսի Ուիլյամսի պիեսն էկրանավորելու նկատմամբ և Բլանշի դերում դիտարկել է Բեթ Դեյվիսին։ Բլանշի դերն սկզբում առաջարկվել է Ջեսիկա Տենդիին, այնուհետև դրանից հրաժարվել է Օլիվիա դե Հևիլլենդը, իսկ Վիվիեն Լիին այն հասել է այն պատճառով, որ նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ շահույթ են ունեցել։ Ջոն Գարֆիլդը հրաժարվել է Սթենլիի դերից, որովհետև չի ցանկացել հայտնվել Վիվիեն Լիի ստվերում։

Էլիա Կազանն սկզբում չի ցանկացել ստանձնել բեմադրությունը, որովհետև մտածել է, որ ինքը պիեսի հետ աշխատելիս դեռ թատրոնի բեմում արել է այն ամենը, ինչ հնարավոր էր։ Ֆիլմի ռեժիսոր դառնալ նրան համոզել է Թենեսի Ուիլյամսը։ Ֆիլմը նկարահանվել է 36 օրում։ Դրանից առաջ Վիվիեն Լին կատարել էր Բլանշի դերը Ուիլյամսի պիեսի լոնդոնյան առաջին բեմադրության մեջ, որի ռեժիսորը եղել էր այդ ժամանակ իր ամուսին Լորենս Օլիվիեն։ Հետագայում Վիվիեն Լին խոստովանել է, որ Օլիվիեն ավելի շատ է ազդել ֆիլմում Բլանշի իր դերակատարման վրա, քան բեմադրող ռեժիսոր Էլիա Կազանը։ Բրոդվեյի «Տրամվայ «Ցանկություն» բեմադրության ինը մասնակիցներ Մառլոն Բրանդոյի գլխավորությամբ կրկնել են իրենց դերերը կինոնկարում։

Անգլուհի Վիվիեն Լին իրեն անհարմար է զգացել նյույորքյան թատերախմբի անդամների ընկերակցությամբ նկարահանվելիս։ Նրա այդ զգացողությունն Էլիա Կազանը հաջողությամբ օգտագործել է ֆիլմում։ Նկարահանվելով ֆիլմում՝ Վիվիեն Լին, որը դրանից առաջ էլ տառապում էր լուրջ հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է երկբևեռ աֆեկտիվ խանգարում, սկսել է վատ տարբերակել իրականությունն իր հերոսուհու կյանքից։ Ուշ շրջանում տրված հարցազրույցներից մեկում Վիվիեն Լին խոստովանել է, որ հենց Բլանշի դերն է իրեն հասցրել խենթության, նաև որի պատճառով է դերասանուհին մահացել վաղ տարիքում՝ 53-ամյա հասակում[12]։

Մի շարք հարցազրույցներում Մառլոն Բրանդոն հայտարարել է, որ ատում է իր կերպարին։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հավաքել է 4,2 մլն դոլար Միացյալ Նահանգներում և Կանադայում, ընդ որում՝ վաճառվել է 15 տոմս 1,8 մլն դոլար բյուջեի դեպքում[13]։

1958 թվականին 20th Century Fox ընկերության վերաթողարկումը բերել է ևս 700 000 դոլար[14]։

Քննադատությունից[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից հետո ֆիլմն արժանացել է քննադատների խիստ բարձր գնահատականներին։

«Նյու Յորք Թայմսի» քննադատ Բոսլի Քրաուզերը հայտարարել է, որ «ներքին տառապանքները հավադեպ են ներկայացվում այդպիսի զգացմունքայնությամբ և պարզությամբ էկրանի վրա»։ Նա բարձր է գնահատել Վիվիեն Լիիի և Մառլոն Բրանդոյի աշխատանքը։ Կինոքննադատ Ռոջեր Էբերտը նույնպես գովաբանել է ֆիլմը՝ այն կոչելով «ֆիլմերի մեծ անսամբլ»։

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 98 % վարկանիշ՝ հիմնված քննադատների 56 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 8,7 է[15]։

Metacritic կայքում ֆիլմը հավաքել է 96 միավոր 100-ից՝ 19 արձագանքների հիման վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[16]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրամվայ «Ցանկություն» և «Հեռուստացանց» (ռեժիսոր՝ Սիդնի Լյումետ, 1976) ֆիլմերն պատմության մեջ մնացել են որպես այն եզակի կինոնկարները, որոնք արժանացել են երեք «Օսկար» մրցանակի դերասանական աշխատանքի համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nytimes.com/reviews/movies
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.adorocinema.com/filmes/filme-2580/
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0044081/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 http://www.filmaffinity.com/en/film953782.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/tramwaj-zwany-pozadaniem
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2580.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0044081/fullcredits
  8. ČSFD — 2001.
  9. Լի Վիվիեն – հոդված Սովետական մեծ հանրագիտարանից (3-րդ հրատարակություն)
  10. «Top 250 movies as voted by our users» (անգլերեն)։ IMDB։ Վերցված է 2013-7-17 
  11. Holden, 2007, էջ 312—313
  12. Холден, 2007, էջ 312—313
  13. «The Numbers - Top-Grossing Movies of 1951»։ www.the-numbers.com։ Վերցված է 2019-11-10 
  14. Variety Variety (November 1958). — New York, NY: Variety Publishing Company, 1958. — 312 с.
  15. «A Streetcar Named Desire (1951)» (անգլերեն)։ Վերցված է 2019-11-10 
  16. «A Streetcar Named Desire»։ Վերցված է 2019-11-10 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Anthony Holden. Olivier. — Max Press, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]