Ջոն Գարֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գարֆիլդ
անգլ.՝ John Garfield
Ծնվել էմարտի 4, 1913(1913-03-04)[1][2][3][…]
ԾննդավայրՍտորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 21, 1952(1952-05-21)[1][2][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանWestchester Hills Cemetery
ԿրթությունTheodore Roosevelt High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և բնավորության դերասան
Երեխա(ներ)Julie Garfield? և David Garfield?
Պարգևներ և մրցանակներ

Ջոն Գարֆիլդ (անգլ.՝ John Garfield, իսկական անունը՝ Յակով Յուլիյ Գարֆինքլ, անգլ.՝ Jacob Julius Garfinkle; մարտի 4, 1913(1913-03-04)[1][2][3][…], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 21, 1952(1952-05-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա դերասանը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից ներգաղթած հրեաների՝ Դավիթ և Հաննա Գարֆինքլների ընտանիքում։ Մոր մահից հետո նրան ուղարկել են Բրոնքսի դժվար երեխաների դպրոց, որտեղ առաջին անգամ ցուցադրել է դերասանական վարպետության իր ընդունակությունները[4]։ 1930-ական թվականներին նրան հաջողվել է կրթաթոշակ ստանալ Մարիա Ուսպենսկայի դերասանական դպրոցում, ինչի շնորհիվ 1932 թվականին նա առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում։ Շուտով Գարֆիլդը դարձել է բավականին հայտնի Նյու Յորքի թատերական շրջանում, իսկ հայտնի սցենարիստ Քլիֆորդ Օդեթսը հատուկ նրա համար նույնիսկ գրել է «Ոսկե տղա» պիեսը։ Բայց հանգամանքների բերումով Գարֆիլդը երբեք չի ներգրավվել դրա հիմնական կազմի գլխավոր դերում, այլ բավարարվել է միայն նենգավոր դերով[5]։

1937 թվականին Ջոն Գարֆիլդը որոշել է թողնել Բրոդվեյը և երջանկությունը փորձել Հոլլիվուդում։ Միայն այնտեղ մեկ տարվա աշխատանքից հետո դերասանը արժանացել է քննադատական գնահատանքի և «Չորս դուստրեր» Լեյն քույրերի հետ գլխավոր դերում խաղացած ֆիլմում երկրորդական պլանի լավագույն տղամարդկային դերի համար Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի անվանակարգի։

Երկրորդ աշխարհամարտին ԱՄՆ-ի մասնակցության ժամանակ Գարֆիլդը որպես կամավոր գրանցվել է ամերիկյան բանակի շարքերում, բայց սրտի հիվանդության պատճառով մերժվել է[5]։ Չնայած դրան՝ նա, այնումենայնիվ, որոշել է բոլոր ջանքերը գործադրել ամերիկացի զինվորներին օգնելու համար և դերասանուհի Բեթ Դեյվիսի հետ միասին Հոլիվուդյան ճաշարանի ակումբի աշխատանքներում դարձել է շարժիչ ուժ, որն ամերիկացի զինվորներին ապահովել է սննդով և զվարճանքով։ Ավելի ուշ դերասանը մեկնել է Հարավսլավիա, որտեղ մասնակցել է զինծառայողների համար ժամանցային ծրագրերի կազմակերպմանը։

Ջոն Գարֆիլդը Դորոտի Մակգուայրի հետ «Ջենտլմենական համաձայնագիր»-ում

Հետպատերազմյան տարիներին Գարֆիլդը միանգամից մի քանի խոշոր դերեր է ունեցել հոլիվուդյան հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում» (1946) նուարում (Ֆրենկ Չեմբերս), «Հումորեսկա» (1946) ռոմանտիկ ֆիլմում (Պոլ Բորեյ) և «Ջենտլմենական համաձայնագիր» (1947) դրամայում (Դեյվ Գոլդման)։

1948 թվականին դերասանը երկրորդ անգամ ստացել է «Օսկար»՝ «Մարմին և հոգի» ֆիլմում կատարած Չարլի Դևիսի դերի համար։ Նույն թվականին նա վերադարձել է Բրոդվեյ, որտեղ խաղացել է «Աստծո հետ սկիպեր շարքում» պիեսում։ Այն բանից հետո, երբ ստուդիայի հետ նրա շփումը ավարտվել է, Գարֆիլդը որոշել է չվերսկսել այն, բայց կազմակերպել է սեփական անկախ պրադյուսերական ընկերությունը՝ դառնալով այդ ուղղության պիոներներից մեկը։

Գարֆիլդը, լինելով լիբերալ քաղաքական հայացքների կողմնակից, պաշտպանել է Սահմանադրության առաջին փոփոխության պաշտպանության կոմիտեն, որը դեմ էր քաղաքացիների քաղաքական համոզմունքների մեջ կառավարական ուժերի միջամտությանը։ Նրա կինը՝ Ռոբերտ Սեյդմանը, ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ էր[6], ինչի պատճառով դերասանն ինքն էլ կասկածվել է կոմունիստների հանդեպ համակրանքի մեջ։ Հակաամերիկյան հետաքննական գործունեության կոմիտե (որն ԱՄՆ-ում հետաքննել է կասկածյալ կոմունիստական ինֆիլտրացիան) նրա այցի ժամանակ, Ջոն Գարֆիլդը հրաժարվել է իրեն հայտնի անվանել կոմկուսակցության անդամների կամ նրանց հետևորդների մեջ, ինչի պատճառով իր վրա հարուցել է կոմիտեի զայրույթը և ընկել Հոլիվուդի սև ցուցակ[7]։ Նկարահանումներում հետաքրքիր առաջարկների բացակայությունը դերասանին ստիպել են վերադառնալ Բրոդվեյ, որտեղ, այնումենայնիվ, 1952 թվականին իր համար գրված «Ոսկե տղա» պիեսում խաղացել է գլխավոր դերը։ Ելույթի ժամանակ նա HUAC-ից առաջ ցուցմունքներ տալու համար ստացել է դատարանի ծանուցագիր[8]։

Սրտի հետ կապված երկարատև խնդիրները, որոնք դերասանին հետապնդել են դեռ մանկուց և սաստկացել Հոլիվուդի սև ցուցակում գտնվելու հետ կապված սթրեսից[9], 1952 թվականին հանգեցրել են 39 տարեկան հասակում Ջոն Գարֆիլդի հանկարծամահ լինելուն։ Ամերիկյան կինոարդյունաբերության մեջ նրա ավանդը Հոլիվուդյան փառքի ծառուղում նշվել է աստղով։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1938 ֆ Չորս քույրեր Four Daughters Միկի Բորդեն
1939 ֆ Նրանք ինձ հանցագործ են դարձրել They Made Me a Criminal Ջոնի Բրեդֆիլդ / Ջեք Դորնի
1939 ֆ Փոշին կլինի իմ ճակատագիրը Dust Be My Destiny Ջո Բել
1939 ֆ Խուարես Juarez Պորֆիրիո Դիաս
1941 ֆ Ծովային գայլ The Sea Wolf Ջորջ Լիչ
1943 ֆ Ռազմաօդային ուժեր Air Force Ջո Վինոցկի
1943 ֆ Ոչ ոք հավերժ չէ Nobody Lives Forever Նիկ Բլեյք
1943 ֆ Լքյալ ճնճղուկը The Fallen Sparrow Ջոն «Քիտ» Մակիտրիկ
1946 ֆ Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում The Postman Always Rings Twice Ֆրենկ Չեմբերս
1947 ֆ Մարմին և հոգի Body and Soul Չարլի Դևիս
1947 ֆ Ջենտլմենական համաձայնագիր Gentleman's Agreement Դեյվ Գոլդմեն
1948 ֆ Չարի ուժը Force of Evil Ջո Մորս
1949 ֆ Մենք անծանոթ էինք We Were Strangers Ջոն Ֆեներ
1950 ֆ Բեկումնային ակնթարթ The Breaking Point Գարի Մորգան
1951 ֆ Նա վազեց ամբողջ ճանապարհով He Ran All the Way Նիկ Ռոբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Jim Beaver։ John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
  5. 5,0 5,1 Nott, Robert He Ran All the Way: The Life of John Garfield, New York, Limelight Editions, 2003 ISBN 0-87910-985-8
  6. «John Garfield». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  7. Jim Beaver. John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
  8. Robert David Jaffee, ContributorNovelist, journalist, Mental-Health Activist (2013 թ․ փետրվարի 22). «Witness to a Persecution: In Search of Blacklistee John Garfield» (անգլերեն). HuffPost. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. W. Pechter, «Abraham Polonsky and 'Force of Evil'», Film Quarterly, vol. 15, nr. 3 — Spring 1962, p. 53 : Pechter interviewing Polonsky: «It has been suggested that John Garfield’s political difficulties and debarment from Hollywood work was a considerable influence in accelerating his early death. Do you have any opinion on this? Yes. He defended his streetboy’s honor and they killed him for it.»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jim Beaver. John Garfield: His Life and Films Cranbury NJ, A.S. Barnes & Co., 1978 ISBN 0-498-01890-3
  • Nott, Robert. He Ran All the Way: The Life of John Garfield. New York, Limelight Editions, 2003 ISBN 0-87910-985-8
  • Morris, George. John Garfield. New York, Jove Publications, 1977 ISBN 0-15-646250-8