Նարինե Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Գրիգորյան
Ծնվել էհունիսի 14, 1980 (39 տարեկան)
ԾննդավայրՀրազդան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
ԸնտրանիԵվա
Ամուսին(ներ)Սերգեյ Թովմասյան

Նարինե Կառլենի Գրիգորյան (1980, հունիսի 14, Հրազդան), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2013

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2002 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսորական բաժնում։ 2002-2003 թթ. մասնակցել է դասընթացների Երևանի պետական մնջախաղի թատրոնի ստուդիայում, 2004-2005 թթ.` Մոսկվայի Անատոլի Վասիլևի ռեժիսորական լաբորատորիայում, 2007 թվականին` Սանկտ Պետերբուրգի Լև Դոդինի ռեժիսորական լաբորատորիայում, 2008 թվականին՝ Բոստոնում և Նյու Յորքում` թատրոնի կառավարում[1][2], 2009 թվականին՝ ATELIER-ի Գրոտովսկու ինստիտուտում (Վրոցլավ, Լեհաստան):

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից «Ագորա» թատերախմբի անդամ է, 2003 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ռեժիսուրայի և դերասանի վարպետության դասախոս։ 2003 թվականից աշխատում է Երևանի պետական համազգային թատրոնում[3]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 Գաբրիել Մարկես «Ես միայն զանգահարելու եմ եկել»
2010 Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Անուշ Ասիլբեկյան, «Թռիչք քաղաքի վրայով»
2010 (Իմպրովիզացիա, հեղինակներ՝ Յուրի Կոստանյան, Նարինե) Երևանի պետական մնջախաղի թատրոն Վիլյամ Ժեքսպիր, «Սոնետ № 90»
2008 Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Ս. Խաչատրյան, «Օրիորդ գեներալը»
2007 Ա. Ստրինդբերգ, թատրոն-կաֆե «Ուժեղը»
2006 (по повести М.Цветаевой "Повесть о Сонечке") Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Шар Голубой
2005 Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Поздравляю с будним днем
2004 (ըստ Գ. Կարապետյանի բանաստեղծությունների) Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն «Աչքերի որս»
2002 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ «Հրեշտակի և սատանայի միջև»

Դերերը պետական Համազգային թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 Ժենևյև- Կ. Մանյե, «Բլեզ»
2010 Լյուսի - Բ.Բրեխտ, «Երեք գրոշանոց օպերա»
2009 Պոպովա, Տատյանա Անդրեևնա -Ա. Չեխով, «Չեխովյան կատակներ»
2007 Քրիստին - Ա.Կամպանիլե, «Խեղճ Պետրոս»
2006 Կոնչետտա - Է. դե Ֆիլիպպո, «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»
2006 Մարիան - Ա. դը Մյուսսե, «Մարիանի քմայքները»
2005 Մադմուազել Միրել - Ռ. Լամուրե, «Ախ, կանայք, կանայք»
2005 Սիլվիա - Ա. Հերնի, «Շան աղջիկ»
2005 Սպիտակաձյունիկ - Ա. Սիմոնյան, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»
2004 Ա.Հայկազյան, «Այրվող մոմեր»
2004 Ձյունե թագուհի - Եվ.Շվարց, «Ձյունե թագուհի»
2004 Ֆլորանս Ստեֆանի - Ռ. Տոմա, «Ծուղակ»

Դերեր կինոյում և այլուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 Եվա (ֆիլմ)
  • 2017 Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց
  • 2014 Մայր - Մարինե Զաքարյան «Կիսալուսնի ծովածոցը», (ֆիլմ)
  • 2012 Ռոսինանտ - Խաչիկ Չալիկյան «Ռոսինանտ», (Մալյան թատրոն)
  • 2012 Իզաբելլա Չարենց - Հ. Թամրազյան «Մահվան տեսիլ», (ֆիլմ)
  • 2012 Անահիտ Շահիջանյան - Ա. Մարգարյան «Վերջին ուղևորություն», (ֆիլմ)
  • 2011 Առաջին տիկին – Խաչիկ Չալիկյան «Անպոչ ճգնավորը», (ֆիլմ)
  • 2011Կին – Դիանա Կարդումյան «Դիալոգներ», (ֆիլմ)
  • 2011Մայր - Ֆ. Զեյլեր «Մայր», («Ագորա» թատերախումբ)
  • 2010 Անթոնիա - Դ.Ֆո «Ազատ զույգ», («Ագորա» թատերախումբ)
  • 2010 Հրեշտակ - Վ. Շեքսպիր «Սոնետ №90» (Երևանի պետական մնջախաղի թատրոն)
  • 2010 Կույր աղջիկ - Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», (Տիկնիկային թատրոն)
  • 2008 Կին - Յ. Ֆոսս, «Գիտեմ» («Ձմեռ»), (Հայաստանի թատերական գործիչների միություն)
  • 2008 Տիկին Թերբուշ - Է. Շմիթ «Ազատաբարոն», («Ագորա» թատերախումբ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ[4] («Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացում)
  • 2015 «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Արտավազդ» մրցանակ[5]
  • 2014 «Հայակ» մրցանակ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[6]
  • 2013 ՀՀ վաստակավոր արտիստ[7]
  • 2013 Տարվա լավագույն ONLINE ռեժիսոր (tatron.info)
  • 2012 Քիշինև, Երրորդ կարգի մրցանակ, ԱՊՀ, Վրաստան և Մերձբալթյան երկրների երիտասարդ բեմադրիչների թատերական փառատոն
  • 2012 Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», Տարվա լավագույն ONLINE դերասանուհի, (tatron.info)
  • 2011 Երևան, Մրցանակ «անթրեպրիզի զարգացման և կնոջ լավագույն դերակատարման համար», Դ. Ֆո «Ազատ զույգ», («Ագորա» թատերախումբ), («ԹԱՏՐՈՆ X» փառատոն)
  • 2009 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ելենա Պոպովայի դերակատարման համար, Ա. Չեխովի, «Չեխովյան կատակներ» ներկայացման մեջ
  • 2005 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Միրելի դերակատարման համար Ռ. Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» ներկայացման մեջ
  • 2003 Մրցանակ ներկայացման համար ՀԹԳՄ-ի կողմից, Միջազգային թատերական փառատոն «ԱրմՄոնո», «Հրեշտակի և սատանայի միջև»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]