Եվա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եվա
Եվա
Եվա.jpg
կադր ֆիլմից
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Flag of Iran.svg Իրան
Ժանրդրամա
Թվականսեպտեմբերի 24, 2017
Լեզուհայերեն
ԴերակատարներՆարինե Գրիգորյան, Մարջան Ավետիսյան, Շանթ Հովհաննիսյան և Սերգեյ Թովմասյան
ԵրաժշտությունՎահան Արծրունի
Պատմվածքի վայրԱրցախ
Նկարահանման վայրԱրցախ և Հայաստան
ԿինոընկերությունՖարաբի
Տևողություն94 րոպե
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=1t8rxzDQ5o0

Եվա (պարս․՝ یه‌وا), իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի խաղարկային[1] ֆիլմն է։

Կինոնկարը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է և ռեժիսորի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է Հայաստանում[2][3]։ Գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով, «Եվան» Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է[2]։

Ֆիլմի լեզուն արցախի բարբառն է[4]։

Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ[5]։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Արցախում[6]։ Դա դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան…[5]։

«Եվայի» գաղափարը ծնվեց 1999 թվականին «Արցախի պատմական հուշարձանները» վավերագրական ֆիլմի աշխատանքի ժամանակ[3][7]։

Նախնական տարբերակով նկարահանումները պրոդյուսերի առաջարկով պիտի կատարվեին Իրանի և Աֆղանստանի սահմանամերձ շրջաններում, սակայն ֆիլմը նկարահանվեց Արցախում[3]։ Ֆիլմի աշխատանքային անվանումը եղել է «Քարվաճառ»[3][6][7]։ Ռեժիսորը շատ էր ցանկանում նկարել Դադիվանքի հետ կապված որոշ տեսարաններ, Ապրիլյան պատերազմի պատճառով, այդ պլանները հնարավոր չէր իրագործել[6]։ Որոշ տեսարաններ նկարահանվեցին Գեղարդում[6]։

Ցուցադրվել է Մոնրեալի փառատոնում, ներկայացվել է երկու՝ Կաննի և «Ֆաջր» կինոփառատոների կինոշուկաներում[2][3]։ Էկրանների ցուցադրումը սկսվեց 2017 թ. սեպտեմբերի 24-ից[5]։ 2017 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի գլխավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանի, դերասան Սերգեյ Թովմասյանի և ռեժիսոր Անահիտ Աբադի հետ[8][9]։ Իրանում ֆիլմը նախատեսված եր ցուցադրել պարսկերեն ենթագրերով[6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

և ուրիշներ

Տեխնիկական անձնակազմը` ամբողջությամբ իրանցիներ են[6]

  • սցենարիստ — Անահիտ Աբադ[5]
  • օպերատոր — Հասան Քյարիմին
  • պրոդյուսեր — Բեյրուզա Պակնահադա[10], Թաղի Ալիղոլիզադե[5][11]
  • կոմպոզիտոր — Վահան Արծրունի[12]

Ֆիլմի տևողությունն է 1 ժամ 34 րոպե[13], տարիքային սահմանափակում 8+[14]։

Ֆիլմն ընդգրկվել է Օսկար ամենամյա մրցանակաբաշխության 90-րդ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկում[13][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններում
  2. 2,0 2,1 2,2 «Անահիտ Աբադ ռեժիսորը փորձել է ամեն կերպ հայ մարդու կյանքը ցույց տալ»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Անահիտ Աբադ.«Հայաստանում միտքս ծաղկում է, երևակայությունս՝ ճախրում»
  4. «Եվա» ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում է տեղի ունենում
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայ-իրանական «Եվա» ֆիլմը՝ Երևանի կինոթատրոններում
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Անահիտ Աբադի՝ «Եւա»-ն, պատերազմից յետոյի վախերի մասին է
  7. 7,0 7,1 ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ԹԵ՛ ԴԺՎԱՐ Է, ԹԵ՛ ՀՐԱՇԱԼԻ»
  8. «ԵՎԱ» ՖԻԼՄԸ ԵՊՀ-ՈՒՄ
  9. «ԵՎԱ» ՖԻԼՄԸ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
  10. Արցախում նկարահանվում է առաջին հայ-իրանական ֆիլմը
  11. Yeva (2017) Full Cast & Crew (անգլ.)
  12. ԵՎԱ ֆիլմի ցուցադրությունը պարսկերեն լեզվով
  13. 13,0 13,1 Պատերազմը խաթարում ու շեղում է մարդկային ճակատագիրը. «Եվա» ֆիլմի ռեժիսոր Անահիտ Աբադը՝ նկարահանման ընթացքի ու Օսկարին մասնակցելու մասին
  14. «Եվա» ԿինոՀայաստան կայքում
  15. Անահիտ Աբադի «Եվա» դրաման կներկայացվի «Օսկարի»