Շանթ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Շանթ Հովհաննիսյան
Շանթ Հովհաննիսյան.jpg
Ծնվել է1974 օգոստոսի 20
ԾննդավայրՇինուհայր, Սյունիքի մարզ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
ԸնտրանիԵվա
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
IMDbID 5416954

Շանթ Մելսիկի Հովհաննիսյան (օգոստոսի 20, 1974(1974-08-20), Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2014

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1995 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1995 թվականից աշխատում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում, 2002-2004 թվականներին եղել է նաև գլխավոր ռեժիսորի պաշտոնակատար։ 2004 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է (նշանակվել է դերասան Սոս Սարգսյանի կողմից), որտեղ նաև դասավանդում է[1]։ 2011 թվականին Շուշիում, 2012 թվականին Կապանում կազմակերպել է դերասանական կուրսեր։

Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է[2][3]։

Դերեր ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գեներալի աղջիկը»
  • «Հատուկ բաժին» և
  • «Հատուկ բաժին-2» ֆիլմաշարեր։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր
  • Սյունիքի մարզպետարանի պատվոգիր
  • «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակի՝ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար (2013)
  • ՀՀ վաստակավոր արտիստ (2014)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]