Էրկեն կիշեր
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | պատմական դրամա |
Թվական | 2018 և դեկտեմբերի 8, 2018 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Էդգար Բաղդասարյան |
Դերակատարներ | Շանթ Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան, Լուիզա Ներսիսյան և Նարինե Գրիգորյան |
Տևողություն | 100 րոպե |
«Էրկեն կիշեր» (Վանի բարբառով՝ Երկար գիշեր), ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի ստեղծած լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, պատմական դրամա-ֆիլմաշար։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էրկեն կիշեր» ֆիլմը ստեղծվել է 3 տարվա ընթացքում կատարված նկարահանումների արդյունքում։ Ֆիլմում ներկայացված են երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ։ Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում։
Ֆիլմը սկսվում է Բաբկեն Չոբանյանի և Լուիզա Ներսիսյանի խաղով։ Ամուսնական զույգի ընտանեկան տարօրինակ դրաման պատկերվում է մեքենայով պտույտի ժամանակ, նրանց միանում է մարմնավաճառը, որի բարոյական արժեքները, պարզվում է, ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը[1]։
Ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանվել է ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի։ Առանցքում 1915 թվականի իրադարձություներն են[1]։
Երրորդ մասի գործողությունները կատարվում են Նարեկացու մահվան օրը[1]։ Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին։ Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915 թվականի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մաս, 21-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերոսները մեր օրերում ապրող ամուսիններ են, որոնց փոխհարաբերությունները նման են իներցիայով շարունակող անհասկանալի պարտավորությունների մեկը մյուսի նկատմամբ։ Սպիտակ գնդաձև վերջնամասով քարը գլխավոր հերոսի թանկարժեք մեքենայի կախազարդն է՝ բանալիների հետ միասին…: Գործողությունները ժամանակացույցով ետ են գնում և հաջորդ մասում կրկին տեսնում ենք քարը՝ արդեն հաջորդ հերոսի ձեռքում, թզբեհի վրա[3]։
Երկրորդ մաս, 20-րդ դարի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հիմքում Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքն է. թուրքական զորքերն արդեն մոտ են քաղաքին և մեծահարուստ առևտրական Հաջի Աղայի ընտանիքը մյուս հայերի հետ միասին լքում է այն՝ տանը թողնելով նրա հիվանդ քրոջը՝ Սրբուկին, ում համար տեղ չի գտնվում ֆուրգոնում…[3]
Երրորդ մաս, 1003 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հատվածում գործողությունները ծավալվում են Գրիգոր Նարեկացու մահվան օրը։ Գյուղացի Օսեփն իր հիվանդ միակ որդուն գիշերով, գայլերով լի անտառի միջով տանում է մի ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս իր աղոթքներով փրկի որդուն։ Նա վտանգներով լի ճամփա է ընկնում և հայտնվում բարդ ընտրության առաջ․․․[3]
Մրցանակներ, անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության 2019 թվականի լավագույն կինոնկար[4],
- THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»[4],
- Ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի «ՆԻԿԱ» կինոմրցանակաբաշխության կարճ ցանկում[5],
- «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում[2][6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շանթ Հովհաննիսյան,
- Սամվել Գրիգորյան,
- Բաբկեն Չոբանյան,
- Լուիզա Ներսիսյան,
- Նարինե Գրիգորյան,
- Մարիա Սեյրանյան,
- Մինաս Ասրյան,
- Վաչե Երիցյան,
- Քրիստինա Հովակիմյան
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեմադրող օպերատոր - Սուրեն Թադևոսյան,
- Բեմադրող նկարիչներ - Սեդրակ Վելիկոդնի, Տիգրան Առաքելյան,
- Երաժշտություն - Անդրանիկ Բերբերյան,
- Պրոդյուսերներ - Կարինե Սիմոնյան, Էդգար Բաղդասարյան,
- Սցենարի համահեղինակ - Քնարիկ Միրզոյան,
Այլ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Այն երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում, այս ֆիլմը նաև երեք նախարար է փոխել։ - Էդգար Բաղդասարյան
|
![]() |
Ֆիլմի ստեղծման ընթացքում, շուրջ յոթ ամիս Մատենադարանի ավագ գիտաշխատող-լեզվաբանը վերաստեղծել է այն լեզուն, որով խոսել են Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Էրկեն կիշերը» երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում»
- ↑ 2,0 2,1 Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Պրեմիերա․ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերը» շուտով էկրաններին
- ↑ 4,0 4,1 «Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել». Արխիվացված է օրիգինալից 2021-04-24-ին. Վերցված է 2021-04-24-ին.
- ↑ Հովսեփյան, Սերգեյ (2020 թ․ մարտի 7). ««Էրկեն կիշեր» կինոնկարը ընդգրկվել է Ռուսաստանի «ՆԻԿԱ» կինոմրցանակաբաշխության շորթ լիսթում | ԿինոՊրես». Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ September 30, David Karamian-; Said, 2019 (2019 թ․ սեպտեմբերի 27). «'Lengthy Night' is Armenia's Pick for 2020 Oscars». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
:|first2=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
|