Իշխանություն (ֆիլմ, 2021)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Իշխանություն
Իշխանություն
Իշխանություն ֆիլմիՊաստառ.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրքաղաքական դրամա
Թվական2021
Պրեմիերաապրիլի 16, 2021 (Հայաստան)
Լեզուհայերեն
ՌեժիսորՄհեր Մկրտչյան
Սցենարի հեղինակՄհեր Մկրտչյան
ԴերակատարներՍերգեյ Շակուրով
Մարջան Ավետիսյան
Շանթ Հովհաննիսյան
Անի Ղազարյան
Սարգիս Գրիգորյան
ԵրաժշտությունԱրաքսյա Մուշեղյան
Պատմվածքի վայրՀայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Նկարահանման վայրԵրևան, Ստեփանակերտ
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=wzSLnqzRZbw

Իշխանություն, քաղաքական դրամա, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 16-ին, Մոսկվա կինոթատրոնում։ Գլխավոր դերակատարներն են՝ Սերգեյ Շակուրովը, Մարջան Ավետիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Անի Ղազարյանը և Սարգիս Գրիգորյանը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 2018 թվականի մայիսին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության, 2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Հայ-ադրբեջանական ռազմական բախումների և սեպտեմբերից մինչև նոյեմբերի տեղի ունեցած պատերազմի մասին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմից ուշագրավ երկխոսություններ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մտիր ֆեյսբուք ու կտեսնես այն նույն երեխայի հորը, ում երեխայի կյանքը դու փրկեցիր»,-ասում է նախագահը տիկնոջը։
  • «Հպարտանում ա, որ մի կաթիլ արյուն չի թափվել, ու բոլորը շնորհակալ են նրան, ոչ թե Ձեզ»,-նախագահին համարձակվում է հանդիմանել օգնականը՝ Ալիսան։
  • «Ես նրան չեմ պարտվել, ես պարտվել եմ ավելի հզոր ու խելացի մարդկանց»,-արդեն հրաժարականից հետո խոստովանում է նախագահը։
  • «Հաշվիր, որ ես ծառայում եմ հրեշի, բայց դա ավելի պատվաբեր է, քան ծառայել խեղկատակի»,-ասում է Ալիսան իր սիրեցյալին, ով դեմ է գնում իր սկզբունքներին հանուն պաշտոնի։
  • «Իշխանությունից հրաժարվելու համար պետք է կյանքում դրանից թանկ բան ունենաս»,-հրաժարականի իր տեքստն այդպես է արդարացնում մերժված նախագահը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակարյան Վահե (2021-04-17)։ ««Իշխանություն». Ֆիլմ, որի ռեժիսորը Մհերն է, «պրոդյուսերը»`Սերժը»։ ՀՐԱՊԱՐԱԿ (hy-AM)։ Վերցված է 2021-04-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]