Լևս Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևս Դավթյան
Ծնվել էփետրվարի 19, 1989(1989-02-19) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան

Լևս Դավթյան (փետրվարի 19, 1989(1989-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևս Դավթյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 19-ին, Երևանում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Ջ. Դունանյան անվան թիվ 154 միջնակարգ դպրոցը։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում։ 2010-2012 թվականներին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան։ Ուսանողական տարիներից նկարահանվել է ֆիլմերում, խաղացել մի շարք ներկայացումներում։ 2016 թվականից աշխատում է Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ որպես դերասան։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բուրատինոյի արկածները» (Բազիլիո) — Ա.Տոլստոյ
  • «40 օր համբառնալուց առաջ» (Գոգի) — Ս.Խալաթյան
  • «Ճանճեր» (Օրեստ) — Ժ.Սարտրի
  • «Մարդի՛կ, վերև նայե՛ք» (Արման) — Հ.Չարենցի
  • «Երազանքների տունը» (Արշվիլա) — Ռ.Կաշաուսկաս
  • «Մեծ անտառի զավակները» (Դիկոն) — Լ.Ռիչարդսոն
  • «Գիշատիչների խնջույքը» (Վիկտոր) — Վ.Քաչայ
  • «Հին աստվածներ» (Աբեղա) — Լ.Շանթ
  • «Գարեգին Նժդեհ» (Համհարզ)
  • «Ամեն գողը գող չէ»
  • «Վատ տղաները»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արտիստը» (2011 թ.)
  • «Ես եմ» (2012 թ.)
  • «Ճամբարում» (2015 թ.)
  • «Լյուդվիգ անունով ոզնին» (2017 թ.)
  • «Իշխանություն 1\2» (2021-2022 թ.)

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երե1» (2009-2014 թթ.)
  • «Եռաչափ սեր» (2012 թ.)
  • «Կյանքի կարուսել» (2014 թ.)
  • «Կյանքը շարունակվում է» (2016 թ.)
  • «Գնված երջանկություն» (2016 թ.)
  • «Հատուկ բաժին» (2015-2017 թթ.)
  • «Հոսանքին հակառակ» (2017 թ.)
  • «Դեպի երազանք» (2017 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրություն(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]