Հատուկ բաժին (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատուկ բաժին
Изображение логотипа
«Հատուկ բաժին» սերիալի պոստերը
ԺանրԴրամա
Դետեկտիվ
ՍտեղծողՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
Arriva films
ԵրկիրՀայաստան
ԼեզուՀայերեն
Ռեժիսոր
Գլխավոր ռեժիսորներ Էդգար Բաղդասարյան
Արեն Մալաքյան
Երկրորդ ռեժիսոր
Գոհար Իգիթյան
Ռեժիսորի օգնականներ
Գայանե Մադաթյան
Արուսիկ Ղազարյան
Լիլիթ Գաբրիելյան
Գլխավոր
դերերում
Շանթ Հովհաննիսյան
Մարիամ Դավթյան
Բաբկեն Չոբանյան
Սեպուհ Ապիկյան
Վաչե Երիցյան
Ալեքսանդր Բադալյան
Պրոդյուսեր
Գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյան
ՍցենարիստՀարություն Ղուկասյան
ՕպերատորՌուբեն Գասպարյան
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ

1-ին եթերաշրջան՝ 8 (ֆիլմերի քանակ)
16 (սերիաների քանակ)

2-րդ եթերաշրջան՝ 8 (ֆիլմերի քանակ)
16 (սերիաների քանակ)
Սերիաների ցանկՀատուկ բաժին (սերիալ)#Սերիաների ցանկ
ՀեռուստաալիքՀայաստանի հանրային հեռուստաընկերություն
ՆախորդԱԻՆ 911
ԿապակցվածՀատուկ բաժին (սերիալ, 2014)
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

«Հատուկ բաժին»-ը Arriva films-ի կողմից նկարահանված և Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվող հեռուստասերիալ է։ Դետեկտիվ ժանրի 16 մասանոց սերիալի ցուցադրումը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին։ Սերիալը պատմում է ոստիկանության՝ «Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի» աշխատակիցների մասին։ Ամեն օր ցուցադրվում է երկուական սերիա, որոնք միասին կազմում են մեկ ամբողջական պատմություն[1]։ Եթերում ցուցադրվող և Հատուկ բաժնի կողմից բացահայտվող հանցագործությունները իրական են։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակության մեջ առավել մեծ հնչեղություն ունեցող, կարևորագույն հանցագործությունները բացահայտելու համար ՀՀ ոստիկանության համակարգում կազմավորվել է Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժին (ՕՔՀԲ)։ Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, և նրանց ղեկավարում է գնդապետ Առնո Ղազարյանը։ Սերիալը սկսվում է ՕՔՀԲ նոր աշխատակցի՝ Արմենի մուտքով, ով տեխնիկայի հանճար է։ Նա, լինելով հարուստ ընտանիքից, ինքնակամ որոշել է մտնել ոստիկանության համակարգ, որպեսզի կարողանա օգտակար լինել ժամանակակից տեխնիկայի օգտագործման միջոցով ծանր հանցագործությունների բացահայտմանը։ Սերիալում հետագրգիր սյուժետային գիծ է նաև Հատուկ բաժնի աշխատակիցների սիրային եռանկյունին։ Գնդապետ Ղազարյանը ամուսնացած է սակայն կնոջը չի հասկացել և որոշել է բաժանվել նրանից, բայց միայն նրանց դստեր՝ Գայանեի հարսանիքից հետո։ Երկար տարիներ Ալլայի հետ աշխատելուց հետո Առնոն և Ալլան սկսել են սիրել միմյանց, բայց Ալլային սիրահարված է նաև բաժնի աշխատակից Ռոբը։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերասանական կազմ[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Շանթ Հովհաննիսյան Առնո Ղազարյան Գնդապետ, խմբի ղեկավարը
Մարիամ Դավթյան Ալլա Սևունց Կապիտան, հոգեբան կրիմինալիստ
Բաբկեն Չոբանյան Ռոբերտ Վարդանյան Կապիտան, Մաքսի ընկերը
Սեպուհ Ապիկյան Մաքսիմ Մելքոնյան Մայոր, խմբի ուժեղ անդամը, Ռոբի ընկերը
Վաչե Երիցյան Արմեն Խմբում տեխնիկայի մասնագետը
Ալեքսանդր Բադալյան Հրայր Լևոնիչ Պաթոլոգոանատոմ կրիմինալիստ

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ
Արման Ղազարյան
Անի Խաչիկյան
Արմեն Մարգարյան
Սաթենիկ Հազարյան
Տիգրան Մնացականյան
Լևս Դավթյան
Իշխան Ղարիբյան
Վարդուհի Ռուշանյան
Արամ Մխիթարյան
Հասմիկ Ղարիբյան
Ինգա Չարչյան
Անդրանիկ Ազատյան
Գոռ Համբարձումյան
Լիանա Նիկողոսյան
Արթուր Կարապետյան

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաների
քանակ
Պրեմիերա Ավարտ
Եթերաշրջան 1 16 սերիա 2015 թվականի դեկտեմբերի 14 2015 թվականի դեկտեմբերի 24
Եթերաշրջան 2 16 սերիա 2016 թվականի փետրվարի 13 2017 թվականի մարտի 4
Եթերաշրջան Հեռարձակման օր Համար Վերնագիր Տևողություն
Եթերաշրջան 1 Դեկտեմբերի 14, 2015 001, 002 Դոլչե վիտա 116 րոպե
Դեկտեմբերի 15, 2015 003, 004 Արյունոտ հետքեր 103 րոպե
Դեկտեմբերի 16, 2015 005, 006 Երկակի խաղ 100 րոպե
Դեկտեմբերի 17, 2015 007, 008 Վիրավորված կանաց ինտոնացիան 99 րոպե
Դեկտեմբերի 21, 2015 009, 010 Կուլտ 98 րոպե
Դեկտեմբերի 22, 2015 011, 012 Գտնել 48 ժամում 94 րոպե
Դեկտեմբերի 23, 2015 013, 014 Սոցիալական ցանց 100 րոպե
Դեկտեմբերի 24, 2015 015, 016 Վենդետա 117 րոպե
Եթերաշրջան 2 Փետրվար 13, 2017 001 Համր մարդասպանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հատուկ բաժին». www.1tv.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]